https://armeniasputnik.am/20230413/zpmk-i-pahnvordi-din-hajtnabervel-e-sharzhakan-tnaki-dimac-qkn-manramasner-e-hajtnum-58099669.html
ԶՊՄԿ-ի պահնորդի դին հայտնաբերվել է շարժական տնակի դիմաց. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ԶՊՄԿ-ի պահնորդի դին հայտնաբերվել է շարժական տնակի դիմաց. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ըստ ՔԿ–ի` տնակում երկփողանի հրացան է հայտնաբերվել։ 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T12:57+0400
2023-04-13T12:57+0400
2023-04-13T12:58+0400
հայաստան
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
սպանություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1780/25/17802540_6:0:1275:714_1920x0_80_0_0_c2572e0a9cc057b0531f3c54f9ea2757.jpg
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ընկերության 56-ամյա աշխատակցի դին հայտնաբերվել է ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով։ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանության գործով ադրբեջանցիների մասնակցության վարկած չի դիտարկվում. ՔԿՆախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:Հիշեցնենք` սպանությունը կատարվել է Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող պահակակետում։ Սպանվածը Սյունիքի մարզի բնակիչ Հայրապետ Մելիքսեթյանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1780/25/17802540_164:0:1116:714_1920x0_80_0_0_2a100fc839161f3c67c468ed780b8eb7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», սպանություն
հայաստան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», սպանություն
ԶՊՄԿ-ի պահնորդի դին հայտնաբերվել է շարժական տնակի դիմաց. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
12:57 13.04.2023 (Թարմացված է: 12:58 13.04.2023) Ըստ ՔԿ–ի` տնակում երկփողանի հրացան է հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ընկերության 56-ամյա աշխատակցի դին հայտնաբերվել է ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով հայտնաբերվել է ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով։
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք`
սպանությունը կատարվել է Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող պահակակետում։ Սպանվածը Սյունիքի մարզի բնակիչ Հայրապետ Մելիքսեթյանն է։