00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:22
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:47
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Շուշիի կորստի մասին. Արզումանյանի գործն ուղարկվել է դատարան

© Photo : Facebook / Վահրամ Պողոսյան/Vahram PoghosyanՄիքայել Արզումանյան
Միքայել Արզումանյան - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Միքայել Արզումանյան
Բաժանորդագրվել
Բարձրաստիճան սպան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել լրացուցիչ ուժեր և միջոցներ ստանալու ուղղությամբ, որի հետևանքով Շուշիի պաշտպանողական օպերացիան ձախողվել է։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Արեգա» բարձունքի և Շուշի քաղաքի կորստի վերաբերյալ։ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել և գործն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Քննությամբ հիմնավորվել է, որ Արզումանյանը «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։
Բացի այդ պարզվել է, որ նա սխալ կարգադրություններ է արել 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, որի հետևանքով հակառակորդին հաջողվել է ամբողջությամբ տիրել Սղնախ բնակավայրին և առաջխաղացումը զարգացնել դեպի Քարին Տակ - Շուշի բնակավայրերի ուղղությամբ։
Նա կարգադրել է, որ հոկտեմբերի 31-ից պաշտպանություն ստանձնեն Քարին Տակից 4 կիլոմետր հարավ և 2 կիլոմետր հարավ-արևելք բնագծով։ Նույն կարգադրությամբ արձանագրվել է, որ պաշտպանության այդ բնագծի աջակողմյան հատվածում յուրային ստորաբաժանումներ տեղակայված չեն:
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, մինչև պաշտպանական բնագիծ զբաղեցնելը, պարզվել է, որ տվյալ բնագիծն արդեն իսկ անցել է հակառակորդի վերահսկողության տակ։
Արդյունքում պաշտպանական բնագծի ճակատը կրկնակի կրճատվել է։ Միքայելյանին զեկուցվել է, որ աջակողմյան հատվածը և դրանից հետ զորք տեղակայված չէ, որի պայմաններում հակառակորդը հեշտությամբ կարող է այդ հատվածով մոտենալ Շուշի-Լիսագոր ավտոմայրուղուն։
Ունենալով նշված բոլոր տեղեկությունները, Միքայելյանը չի հանձնարարել նշված հատվածներում զորք տեղակայել։ Դրա հետևանքով 2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդի խմբերին հաջողվել է հատել Շուշի-Լիսագոր մայրուղին, անցնել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք։
Թշնամին Շուշիի մատույցներում էր. փաստաբանը պնդում է` Արզումանյանի մեղադրանքն անհիմն է
Ստեղծված իրադրությունը ճիշտ չգնահատելով՝ բարձրաստիճան սպան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել լրացուցիչ ուժեր և միջոցներ ստանալու ուղղությամբ, Շուշիի պաշտպանողական օպերացիան կազմակերպել է կանոնավոր բանակի ստորաբաժանումների սակավաթիվ ուժերով։
Բացի այդ, Արզումանյանը մինչև 2020թ․ նոյեմբերի 6-ը ներառյալ վերադասին գրավոր կարգով զեկուցել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ։ Նա իրադրությունը ներկայացրել է բարդ, բայց վերահսկելի, և դա այն պայմաններում, որ նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։
Այս անգործության հետևանքով հակառակորդները ներթափանցել են Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ տիրելով Շուշիին և դրա մատույցներին։ Յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառվելու հետևանքով, կրել են կորուստներ:

Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը) և 376-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն):

Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
Լրահոս
0