00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հավանաբար սխալ են թարգմանել». Զախարովան պատասխանել է Արթուր Հովհաննիսյանին

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Բաժանորդագրվել
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ տարակուսում է, թե ինչու է Մարիա Զախարովան պարզաբանում պահանջում ՆԱՏՕ–ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հայտարարությանն առ այն, որ իրեն հասկանալի չէ, թե ինչու է Ռուսաստանը պարզաբանում պահանջում Եվրոպայում ԱՄՆ–ի զորավարժություններին հայկական կողմի մասնակցության վերաբերյալ։
«Պետք է նշել, որ նա, ակնհայտորեն, հիմնվում է իր իսկ հորինված ձևակերպման վրա ու զարմանում դրանից, կամ էլ նրա համար սխալ են թարգմանել»,– ասվում է ՌԴ ԱԳՆ–ի Տելեգրամ ալիքում։
Ավելի վաղ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տարակուսանք էր հայտնել, որ ՌԴ ԱԳՆ–ն պարզաբանում է պահանջում ՆԱՏՕ–ի վարժանքներին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։
Նա հավելել էր, որ Երևանն ամեն ինչ անում է սեփական ԶՈւ–ի զարգացման և մարտունակության բարձրացման համար։
ՌԴ ԱԳՆ–ն այդ առնչությամբ հատված է ներկայացրել Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ հնչած պատասխանի սղագրությունից.
«Հարց. Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից։ Միևնույն ժամանակ որոշել է մասնակցել ՆԱՏՕ–ի երկրների զորավարժություններին։ Ինչպե՞ս է ՌԴ ԱԳՆ–ն գնահատում Երևանի նման դիրքորոշումը։ Կարելի՞ է արդյոք Երևանի կողմից այդ քայլը դիտարկել որպես անբայրացակամ, որը կարող է վատթարացնել մեր երկրների երկկողմ կապերը։
Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին. Զախարովա
Պատասխան. Չեմ կրկնի և կհրավիրեմ ձեր ուշադրությունն այն բանի վրա, որ Հայաստանի և ՀԱՊԿ–ի թեման ես հենց նոր մեկնաբանեցի։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ–ին` դաշինքը շարունակում է գործընկեր երկրներին ակտիվորեն մանևրումներին ներգրավելու պրակտիկան։ Անում է դա ՆԱՏՕ–ական ստանդարտների ներդրման միջոցով և փորձում է վերափոխել այդ պետությունների պաշտպանական համալիրը, ազդեցության լծակներ ստանալ դրանց ներքին և արտաքին քաղաքական գործընթացների, ԶՈւ զարգացման ընթացքի նկատմամբ։ Նախևառաջ դա վերաբերում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ–ի համար Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման իսկական դաշտ է։ ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները փորձում են վարկաբեկել տարածաշրջանի երկրների համագործակցությունը մեր երկրի հետ։ Ներքաշում են դրանց հակառուսական, երբեմն էլ ռուսատյաց բնույթ կրող փոխգործակցության տարատեսակ ձևաչափերի մեջ։ ՆԱՏՕ–ի նման գործողությունները տանում են տարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացման, հակամարտային ներուժի աճի և նոր բաժանարար գծերի ստեղծման։ Հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանում ենք հայցել ՆԱՏՕ–ի զորավարժություններին իրենց մասնակցության վերաբերյալ։
Մենք ֆուտբոլ չենք խաղում. Խանդանյանը բառացի՞ է հասկացել Զախարովայի խոսքը
Մեր արձագանքը պարզ կլինի պատասխանը ստանալուց հետո։ Անկասկած, իր տարածքում ՀԱՊԿ–ի գծով մանևրումների անցկացումից Երևանի հրաժարումը ափսոսանք է առաջացնում և չի նպատսում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը»։
Ավելի վաղ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել էր, որ ՀՀ զինվորականները չեն մասնակցի Եվրոպայում կայանալիք Defender-23 զորավարժություններին, սակայն նախատեսում են մասնակցել ՆԱՏՕ–ի այլ վարժանքների։ Խոսքը KFOR–ի («Կոսովոյի ուժեր») և Saber Junction-2023–ի մասին է։ Այդ զորավարժություններն անցկացվելու են նաև ԱՄՆ հովանու ներքո։
Լրահոս
0