https://armeniasputnik.am/20230414/malishkajum-pashinjani-ughghutjamb-andzrevanvoc-netats-knvojy-meghadranq-e-arajadrvel-58190285.html
Մալիշկայում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել
Մալիշկայում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել
47-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T17:47+0400
2023-04-14T17:47+0400
2023-04-14T17:56+0400
հհ քննչական կոմիտե
նիկոլ փաշինյան
կին
վայոց ձոր
մեղադրանք
անձրևանոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Վայոց Ձորի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը։ Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):Հիշեցնենք` միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր։Ըստ քննչական կոմիտեի՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանության ծառայողներին, փորձել էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրևանոցը նետելով նրա ուղղությամբ։Կինը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, նիկոլ փաշինյան, կին, վայոց ձոր, մեղադրանք, անձրևանոց
հհ քննչական կոմիտե, նիկոլ փաշինյան, կին, վայոց ձոր, մեղադրանք, անձրևանոց
Մալիշկայում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել
17:47 14.04.2023 (Թարմացված է: 17:56 14.04.2023) 47-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Վայոց Ձորի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է ներկայացվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը»,– նշեց Աբրահամյանը։
47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը։ Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):
Հիշեցնենք`
միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր։
Ըստ քննչական կոմիտեի՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանության ծառայողներին, փորձել էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրևանոցը նետելով նրա ուղղությամբ։