https://armeniasputnik.am/20230414/pvordzum-en-naev-ahabekel-sahmanajin-bnakavajreri-mardkanc-nvoryntir-mip-y-tegh-e-ajcelel-58205337.html
Փորձում են նաև ահաբեկել սահմանային բնակավայրերի մարդկանց. նորընտիր ՄԻՊ-ը Տեղ է այցելել
Փորձում են նաև ահաբեկել սահմանային բնակավայրերի մարդկանց. նորընտիր ՄԻՊ-ը Տեղ է այցելել
Պաշտպանի գրասենյակում հավաքագրված փաստերն ամփոփվելու են ու փոխանցվելու են իրավասու միջազգային կառույցներին։ 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T19:46+0400
2023-04-14T19:46+0400
2023-04-14T19:47+0400
հհ միպ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0e/58198817_0:0:2048:1153_1920x0_80_0_0_85349ad2f35aaecec5ad68f40336d57c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաև սահմանային բնակավայրերի մարդկանց ահաբեկելու նպատակ։ Այսօր Սյունիքի մարզ Տեղ համայնք այցելության ժամանակ ընդգծել է մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը։ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ պաշտպանի այցի նպատակն էր փաստահավաք աշխատանքներ իրականացնելը, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալը։ Նա տեղում իրավիճակը քննարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ինչպես նաև բնակիչների հետ։Մանասյանն ընդգծում է` հավաքագրված փաստերը վկայում են, որ խախտվում է բնակիչների սեփականության իրավունքը, վտանգվում են նրանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքները, բնակիչները զրկվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։Հավաքագրված բոլոր փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու գերատեսչություններին։Հիշեցնենք` ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0e/58198817_197:0:2018:1366_1920x0_80_0_0_b72b5faaebc93e1b571297c7f0e52770.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ միպ
Փորձում են նաև ահաբեկել սահմանային բնակավայրերի մարդկանց. նորընտիր ՄԻՊ-ը Տեղ է այցելել
19:46 14.04.2023 (Թարմացված է: 19:47 14.04.2023) Պաշտպանի գրասենյակում հավաքագրված փաստերն ամփոփվելու են ու փոխանցվելու են իրավասու միջազգային կառույցներին։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաև սահմանային բնակավայրերի մարդկանց ահաբեկելու նպատակ։ Այսօր Սյունիքի մարզ Տեղ համայնք այցելության ժամանակ ընդգծել է մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը։ ՄԻՊ գրասենյակից
տեղեկացնում են, որ պաշտպանի այցի նպատակն էր փաստահավաք աշխատանքներ իրականացնելը, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալը։ Նա տեղում իրավիճակը քննարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ինչպես նաև բնակիչների հետ։
«Բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքների հետ կապված։ Նրանց կողմից կարևորվել են արոտավայրերի օգտագործման, անասնապահությամբ զբաղվելու միջոցով իրենց ընտանիքներին ապահովելու խնդիրները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մանասյանն ընդգծում է` հավաքագրված փաստերը վկայում են, որ խախտվում է բնակիչների սեփականության իրավունքը, վտանգվում են նրանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքները, բնակիչները զրկվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։
Հավաքագրված բոլոր փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու գերատեսչություններին։
Հիշեցնենք` ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները
կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով
հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։