00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է

© Photo : Facebook / Vladimir Gasparyan / Վլադիմիր ԳասպարյանՎլադիմիր Գասպարյան
Վլադիմիր Գասպարյան - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Վլադիմիր Գասպարյան
Բաժանորդագրվել
Հաջորդ դատական նիստին կհարցաքննվի Վլադիմիր Գասպարյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական իշխանության Telegram-յան էջից։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և երկարացրել կալանքի տակ մնալու ժամկետը։
Ի դեպ, դատարանը նախնական դատալսումների փուլը հայտարարել է ավարտված և անցել է հիմնական փուլին։
Հաջորդ դատական լսումները նշանակվել են ապրիլի 19-ին, ժամը 16։00-ին, որի ժամանակ հարցաքննության կհրավիրվեն 5 վկաներ։ Առաջինը կհարցաքննվի Վլադիմիր Գասպարյանը։
Հիշեցնենք` ՔԿ–ն 2021 թ.-ի նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Արշակ Հակոբյանը կալանավորվել է։ Ավելի ուշ նա գրավով ազատ էր արձակվել։
ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ.–ի դեկտեմբերի 23-ի որոշմամբ` նրա նկատմամբ կրկին խափանման միջոց էր ընտրվել կալանքը, իսկ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն անբավարար էր ճանաչվել։
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետին փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել
Արշակ Հակոբյանին ևս մեկ ամիս կալանքի տակ պահելու որոշում Հակակոռուպցիոն դատարանը ընդունել էր 2023 թ.–ի հունվարի 18-ին։ Իսկ փետրվարին կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով։
Իսկ 2023թ.–ի մարտի 17–ին Արշակ Հակոբյանի մեղադրանքը փոփոխվել էր։
Հսկող դատախազի որոշմամբ` նրա նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` փողերի լվացման և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով` հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։
Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար։
Լրահոս
0