00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Հայկ Գաբրիելյան
Սկզբնական փուլում մեզ դիմում էին ամուսնական դավաճանության կամ կողակցին հետևելու հարցերով.Գաբրիելյան
11:40
19 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհվածների հարազատները հանդիպմանը վիրավորական արտահայտություններ են հնչեցրել. ՔԿ

© Sputnik / Aram NersesyanԶոհվածների հարազատները ՔԿ–ի դիմաց
Զոհվածների հարազատները ՔԿ–ի դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Զոհվածների հարազատները ՔԿ–ի դիմաց
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ զոհվածների ծնողներին առաջարկել են գրավոր ձևակերպել իրենց հարցադրումները։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք բողոքի ակցիա են անում ՀՀ քննչական կոմիտեի առջև, ՔԿ ներկայացուցիչների հետ հանդիպելու պահանջներ են ներկայացրել՝ առանց հստակ ձևակերպելու իրենց ակնկալիքները։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ քննչական կոմիտեն` անդրադառնալով երեկվանից նստացույց սկսած ծնողների պահանջին։
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր պանթեոն էին գնացել, որպեսզի արգելեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել։ Դեպքով քրգործ էր հարուցվել։Ծնողները երեկվանից 24 ժամով նստացույց են սկսել ՔԿ–ի առջև և պահանջում են պատժել Եռաբլուրից իրենց բերման ենթարկած ոստիկաններին։
ՔԿ–ն վստահեցնում է, որ նախկինում ծնողների` հանդիպման և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ դիմումները բավարարվել են։ Վարույթն իրականացնող քննիչի կամ ստորաբաժանման ղեկավարի կողմից կազմակերպվել են մի քանի ընդունելություններ։
«Դրանց ընթացքում ՔԿ ներկայացուցիչները փորձել են թույլատրելիության սահմաններում նշված անձանց տալ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն։ Սակայն վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ՔԿ ներկայացուցիչների հասցեին։ Նման իրողություններից խուսափելու նպատակով ակցիայի մասնակիցներին առաջարկվել է իրենց հարցադրումները ձևակերպել գրությամբ»,–ասված է հայտարարության մեջ։
Ծնողները, ըստ նախաքննական մարմնի, մերժել են այդ առաջարկը, ինչպես նաև հրաժարվել են առերեսումից ու որպես վկա քննչական գործողություններին մասնակցելուց։
Հայտարարության մեջ նշվում է, թե զոհվածների հարազատները նախաքննական մարմնին իրենց ցանկալի դատավարական որոշումները պարտադրելու, այդ դիրքերից ՀՀ քննչական կոմիտեին պահանջներ ներկայացնելու անընդունելի գործելաոճ են որդեգրել։ ՔԿ–ն հավելում է, որ պատրաստ է գրավոր հաղորդակցությամբ ծնողների հետ շփվել։
Ինչ վերաբերում է վերոհիշյալ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին, ապա նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները գիշերել են քննչական կոմիտեի առջև
Լրահոս
0