Երևանի կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանում տղամարդու դի է հայտնաբերվել

© Sputnik / Diana AtoyanՎերելակի հորան
Վերելակի հորան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություն հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել 55 ամյա քաղաքացու դի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող կիսակառույց շենքում։
Փրկարարների օգնությամբ հորանից դուրս է բերվել Երևանի բնակիչ 55-ամյա Վարդան Ս․-ի դին։
shamshyan.com կայքի տեղեկություններով` տղամարդն ընկել է շենքի 12-րդ հարկից, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրահոս
0