00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մոլորակի կենդանի սիրտը». նշանավոր արվեստաբան Միխայիլ Կազինիկը՝ Հայաստանի մասին

© Photo : provided by Lilit HovsepyanՄիխայիլ Կազինիկը
Միխայիլ Կազինիկը - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2023
Միխայիլ Կազինիկը
Բաժանորդագրվել
Խորհրդային ու շվեդական անվանի երաժիշտ և մշակութաբան Կազինիկը մի խումբ ուսանողների հետ այս օրերին Հայաստանում է: Նա այստեղ դասախոսություններ-համերգներ է անցկացնում, ինչպես նաև շփվում է հայ երիտասարդների հետ։ Հայաստանից իր տպավորությունների մասին նա կիսվել է Sputnik Արմենիայի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik, Լիլիթ Հարությունյան. Նոբելյան համերգի առաջատար փորձագետ Միխայիլ Կազինիկը նախկինում էլ է եղել Հայաստանում, իսկ մեր ժողովրդի արվեստին ու մշակույթին բավականին մոտիկից է ծանոթ:
Այս անգամ նա մենակ չէր եկել, այլ տարբեր ազգությունների մի խումբ ուսանողների հետ։ Արվեստաբանն ինքը նման ճանապարհորդություններն անվանում է «Ստեղծագործական ակադեմիա»: Մաեստրոն ակադեմիան անցկացնում է մոլորակի` մշակութային տեսանկյունից ամենանշանակալի անկյուններում, որտեղ նախագծի մասնակիցները հնարավորություն են ունենում անմիջականորեն ծանոթանալ այս կամ այն տարածաշրջանի մշակութային ժառանգությանը:
«Ես միշտ սիրել եմ Հայաստանը, և այդ պատճառով այս անգամ իմ միջազգային ակադեմիան անցկացրի հենց այստեղ։ Այն անցնում է «Հայաստանը մոլորակի կենդանի սիրտն է» կարգախոսի ներքո։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ այստեղ ենք, տարբեր վայրեր ենք այցելել, և մեկնելու ենք այն զգացումով, որ եղել ենք հեքիաթային վայրում` գեղեցիկ մարդկանց, գեղեցիկ գաղափարների վայրում: Մասնակիցները հիացած են վարդագույն տուֆով, ճարտարապետությամբ, Երևանի կառուցման հզոր մտահղացմամբ»,-ասաց Կազինիկը։
Արվեստագետը նշում է, որ քաջ ծանոթ է հայ մեծերի ստեղծագործական ժառանգությանը: Կազինիկի խոսքով` Ֆրիկի, Նարեկացու, Սարոյանի նման արվեստագետներն իր զրուցակիցներն են։
Իսկ ակադեմիայի անունը նա պատահական չի ընտրել. «Հայաստանը մի ամբողջ տիեզերք է, ժամանակների կապն է: Դա ամենահին տաճարներն են, եզակի մասունքները: Հայաստանի գույներն անհավանական են։ Հոգի են ջերմացնում։ Նույն գույները կերպարվեստում են, զարդանախշերում և վանքերի որմնանկարչության մեջ: Չնայած այն հանգամանքին, որ այն փոքր երկիր է` քիչ բնակչությամբ, այստեղ մեծ թվով հանճարներ կան։
Կոմիտասն, օրինակ, աշխարհի ամենահանճարեղ անձնավորություններից է։ Նա խոշոր սիմֆոնիաներ չի ստեղծել, չի ստեղծել հսկա օպերաներ, բայց նա մի ամբողջ աշխարհ է ստեղծել։ Իսկ Կոմիտասի աշխարհը շատ կարևոր է։ Նրա կյանքն ու ճակատագիրը կարող էին հիմք հանդիսանալ մի ամբողջ ակադեմիայի համար»։
© Photo : provided by Lilit HovsepyanՄիխայիլ Կազինիկի համերգ-դասախոսությունը
Лекция-концерт Михаила Казиника - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Միխայիլ Կազինիկի համերգ-դասախոսությունը
Հայաստանում ստեղծագործական ակադեմիա անցկացնելուց բացի՝ Կազինիկը Դիլիջանի արվեստի պետական քոլեջում դասախոսություն է կարդացել «Մշակույթի գաղտնի նշանները» խորագրով, համերգի ձևաչափով: Իսկ ապրիլի 14-ին կայացել է մաեստրոյի ելույթը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Դիլիջանում միջոցառման կազմակերպիչն էր «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը, միջոցառումը տեղի է ունեցել Impulse management company-ի Dilijan Community Center-ի աջակցությամբ։
Լրահոս
0