https://armeniasputnik.am/20230416/gjumri-erevan-elektragnacqy-bakhvel-e-faw-maknishi-bernatarin-kan-tuzhatsner-58252156.html
Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է FAW մակնիշի բեռնատարին. կան տուժածներ
Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է FAW մակնիշի բեռնատարին. կան տուժածներ
Ընկերությունը կրկին հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս: 16.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-16T13:09+0400
2023-04-16T13:09+0400
2023-04-16T13:12+0400
գնացք
երևան
գյումրի
բեռնատար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/10/58252112_0:52:1000:615_1920x0_80_0_0_cf8b31ba69ab41039b262da483d9dea6.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը երեկ` ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին, հայտնում են ՀԿԵ–ի մամուլի ծառայությունից: Բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը:«Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը դեռ պետք է գնահատվի։ Երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտման»,–հայտնում են ՀԿ–ից։Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ պատահարի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։ Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս:
երևան
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/10/58252112_57:0:945:666_1920x0_80_0_0_6a4a0c9b1f87a1e486c3a1a8ecce039c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գնացք, երևան, գյումրի, բեռնատար
գնացք, երևան, գյումրի, բեռնատար
Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է FAW մակնիշի բեռնատարին. կան տուժածներ
13:09 16.04.2023 (Թարմացված է: 13:12 16.04.2023) Ընկերությունը կրկին հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը երեկ` ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին,
հայտնում են ՀԿԵ–ի մամուլի ծառայությունից:
Բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը:
«Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը դեռ պետք է գնահատվի։ Երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտման»,–հայտնում են ՀԿ–ից։
Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ պատահարի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։
Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս: