00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին. ի՞նչ է արձանագրել

© Sputnik / Aram NersesyanՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2023
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ադրբեջանցի կալանավորներն ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։
Նշվում է, որ առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։
Այցին ներգրավված է եղել պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետը, ով ծանոթացել է ադրբեջանցի զինծառայողների բժշկական փաստաթղթերին և տրամադրվող բժշկական օգնության ծավալներին։
Ազատությունից զրկված անձինք տեղեկացրել են, որ ծանոթ են իրենց առաջադրված մեղադրանքին, իրենց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան, վարույթի ողջ ընթացքում ապահովված է եղել թարգմանչի մասնակցությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազատությունից զրկված անձանց պարզաբանվել են իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, դատական ակտով կիրառված սահմանափակումների բնույթը, դրանց բողոքարկման կարգը և ժամկետները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կառուցակարգերը։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։
Ապրիլի 13-ին ՊՆ–ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Նա կասկածվում է ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանության մեջ։
Լրահոս
0