00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական կտորներում անգամ Ցեղասպանության շարունակության գաղափարն է որպես ուղերձ տրվում

© Sputnik / Aram Nersesyan Ազգագրագետ, ոճաբան Վահե Քոթանյանը
Ազգագրագետ, ոճաբան Վահե Քոթանյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2023
Ազգագրագետ, ոճաբան Վահե Քոթանյանը
Բաժանորդագրվել
Ազգագրագետ, ոճաբան Վահե Քոթանյանն ահազանգում է` մեր շուկան ողողված է աղավաղված հայկական զարդանախշերով թուրքական կտորներով։ Նա բացատրում է` այս դեպքում ոչ միայն օգնում ենք թուրքերին հարստանալ, այլ նաև աջակցում ենք նրանց մեր մշակույթն աղավաղելու հարցում։
Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական արտադրության գործվածքներն արդեն մի քանի տարի է՝ ողողել են մեր շուկան։ Դրանք ամենուր են, այդ գործվածքներից կարված սփռոցները, գինու ծրարները, անձեռոցիկները, պայուսակները, գլխարկները վաճառվում են ավանդական հայկականի անվան տակ։
Թեպետ մեր շուկայում թուրքական արտադրանքը, մասնավորապես՝ տեքստիլը, նոր չէ, վաճառվում է տարիներ շարունակ ու մեծ քանակությամբ, բայց այս դեպքում վտանգն առավել մեծ ու անհանգստացնող է՝ մեր ներդրումն ենք ունենում ոչ միայն Թուրքիայի տնտեսության զարգացման, այլև մեր մշակույթն աղավաղելու գործում։
Ազգագրագետ, ոճաբան Վահե Քոթանյանը տարբեր հարթակներում ակտիվորեն պայքար է մղում թուրքական արտադրության այս գործվածքների դեմ։ Շատերը հենց նրա շնորհիվ հրաժարվեցին դրանցից, որովհետև մինչ այդ պարզապես չգիտեին, թե ինչ նպատակով ու որտեղ արտադրված գործվածք են կիրառում։ Շատերն էլ իմանալով շարունակում են օգտագործել, որովհետև իրենց համար մեկ է։ Կան նաև մարդիկ, որոնք շարունակում են ընդդիմանալ ու չեն հավատում՝ ինչպես կարող են հայկական սիմվոլներով ու հայկական գորգանախշեր հիշեցնող գործվածքները հայկական չլինել։
«Իրականում այդ կտորների նախշերը վերցված են հայկական կարպետներից ու գորգերից, նախշերն աղավաղվել են և հիմա թուրքական մարքեթինգը դա օգտագործում է որպես իրենցը»,- նշում է Վահեն։
© Photo : provided by Vahe Kotanyan

Ճիշտ հայկական գորգ

Ճիշտ հայկական գորգ - Sputnik Արմենիա
1/3

Ճիշտ հայկական գորգ

© Photo : provided by Vahe Kotanyan

Ճիշտ հայկական կարպետներ

Ճիշտ հայկական կարպետներ - Sputnik Արմենիա
2/3

Ճիշտ հայկական կարպետներ

© Photo : provided by Vahe Kotanyan

Ճիշտ հայկական կարպետ

Ճիշտ հայկական կարպետ - Sputnik Արմենիա
3/3

Ճիշտ հայկական կարպետ

1/3

Ճիշտ հայկական գորգ

2/3

Ճիշտ հայկական կարպետներ

3/3

Ճիշտ հայկական կարպետ

Հեռախոսում ցույց է տալիս տարբեր կայքերից, այդ թվում՝ հայտնի Pinterest-ից վերցված լուսանկարներ, որոնցում հենց այդ նախշերն են և նշված են որպես Օսմանյան, էթնիկ թուրքական։ Այն, որ այդ գործվածքները հայկական իրականության հետ կապ չունեն, նաև ցույց է տալիս դրանցում կիրառվող ոսկեգույն թելը։
© Photo : provided by Vahe Kotanyan

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր - Sputnik Արմենիա
1/4

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

© Photo : provided by Vahe Kotanyan

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր - Sputnik Արմենիա
2/4

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

© Photo : provided by Vahe Kotanyan

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր - Sputnik Արմենիա
3/4

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

© Photo : provided by Vahe Kotanyan

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր - Sputnik Արմենիա
4/4

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

1/4

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

2/4

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

3/4

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

4/4

Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական կտոր

«Հայկական որևիցե կարպետ կամ գորգ չեք տեսնի, որում ոսկեգույն թել է օգտագործվել։ Տարազում ունենք ոսկեթել քուղակար ասեղնագործություն, բայց գորգում` ոչ»,- նշում է Վահեն։
Թուրքական արտադրության հայտնի գործվածքներում միայն ոսկեգույնի կիրառությունը չէ, որ հուշում է դրանց ոչ հայկական լինելը։ Առհասարակ, ամբողջ գունային դաշտն է այդ մասին աղաղակում։ Վահեն բացատրում է՝ կան նախշեր, որոնք համամարդկային են, էթնիկ պատկանելություն են ստանում գունային լուծմամբ։
«Օրինակ` կան նախշեր, որոնք օգտագործում ենք թե՛ մենք, թե՛ ամերիկահնդկացիները, դրանք հայկական կամ ամերիկահնդկացիական են դառնում իրենց գունային էթնիկ լուծմամբ։ Այս գործվածքներում որևիցե գունային համադրություն չկա, որը նախշի էթնիկ պատկանելություն ցույց կտա։ Սա ևս թուրքական մարքեթինգն է՝ աղավաղված գունային դաշտով ցուցադրում են պատկերներ ու դրանք ներկայացում են որպես թուրքական, իսկ մենք կրում ենք դրանք»,- նշում է Վահեն։
© Photo : provided by Vahe Kotanyan

Ամերիկահնդկացիական կարպետ

Ամերիկահնդկացիական կարպետ - Sputnik Արմենիա
1/2

Ամերիկահնդկացիական կարպետ

© Photo : provided by Vahe Kotanyan

Ամերիկահնդկացիական կարպետ

Ամերիկահնդկացիական կարպետ - Sputnik Արմենիա
2/2

Ամերիկահնդկացիական կարպետ

1/2

Ամերիկահնդկացիական կարպետ

2/2

Ամերիկահնդկացիական կարպետ

Այս գործվածքներում հաճախ նաև հայկական տառեր կտեսնեք։ Շատերն այստեղ էլ են տարակուսում, եթե թուրքական են, հայկական տառերն այստեղ ի՞նչ գործ ունեն։ Պատասխանը նույնն է՝ մարքեթինգ, մեր շուկայում մատուցում են այն, ինչը հոգեբանորեն կազդի մեզ վրա ու կասի՝ «հայկական եմ, գնի՛ր ինձ»։ Վահեն ցույց է տալիս Վրաստանում վաճառվող գործվածքի թուրքական տարբերակը՝ վրացերեն տառերով, վրացական դրոշով, երաժշտական գործիքներով։
© Photo : provided by Vahe KotanyanԹուրքական գործվածք վրացական շուկայի համար
Искаженный турецкий шаблон ткани и кусок того же шаблона, сделанный для Грузии - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Թուրքական գործվածք վրացական շուկայի համար
Ինչ վերաբերում է գործվածքներում կիրառվող խաչերին, այստեղ Վահեն հոգեբանական գործիքից բացի նաև գաղտնագրված ուղերձ է տեսնում։
«1915թ․-ի Հայոց ցեղասպանությունը բնութագրող հատկանիշներից մեկն արական սեռի ոչնչացումն էր։ Մի կտոր կա, որի վրա պատկերված է Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, պատկերային տեսանկյունից տատիկը կա, իսկ պապիկի փոխարեն խաչ է։ Այդ խաչը հենց այնպես չէ դրված։ Մենք՝ որպես քրիստոնյա, սա ընդունում ենք քրիստոնեական գաղափար, և դա կրում ենք այդ սկզբունքով։ Բայց արդյոք թուրքերը խաչն այդ նպատակո՞վ են օգտագործում։ Քրիստոնեության մեջ խաչն օգտագործում են ոչ միայն որպես Հիսուս Քրիստոսի խորհրդանիշ, այլև գերեզմանոցում որպես սգո սիմվոլ։ Արական սեռի ոչնչացման այդ շարունակականության գաղափարն է, որ այս կտորների միջոցով հրամցնում են մեզ»,- նշում է Վահեն։
© Photo : provided by Vahe KotanyanԹուրքական կտորը` գաղտնագրված զարդանախշերով
Искаженный турецкий шаблон ткани и кусок того же шаблона, сделанный для Грузии - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Թուրքական կտորը` գաղտնագրված զարդանախշերով
Զարմանալի է, բայց անգամ փղերի պատկերներով կտորները մեր իրականության մեջ տեղ գտան ու կրկին տարբեր հյուրատներ, ռեստորաններ դրանցով իբրև հայկական միջավայր էին ստանում։ Վահեն հիշեցնում է՝ Հայաստանում փղերն Ավարայրի ճակատամարտի ժամանակ հայտնվեցին, բայց «ինչպես եկան, այնպես էլ գնացին», ուստի անհասկանալի է, թե ինչպես մեզ հետ սիմվոլային կապ չունեցող փղի պատկերով գործվածքը հայկականի անվան տակ է մատուցվում։
© Photo : provided by Vahe KotanyanՓղերով թուրքական կտորը հայկական շուկայում
Изделия турецкого производства с искаженным армянским узором - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Փղերով թուրքական կտորը հայկական շուկայում
Ամենասարսափելի բնութագրումներից մեկը, որ թուրքական արտադրության այս գործվածքների մասին կարելի է լսել, հետևյալն է՝ «հայկական տարազի կտոր է»։ Եվ տարբեր պարային խմբեր, որպես «հայկական տարազի կտոր» գնում են և կիրառում, դրանցով ելույթներ ունենում ոչ միայն Հայաստանում, այլև, ցավոք, արտերկրում։ Ազգագրագետ, ոճաբանը շեշտում է՝ չկա մի կտոր, որ առանձին վերցված կարելի է անվանել որպես հայկական տարազի կտոր և այդպես օգտագործել։ Հայկական տարազը տարբեր կտորների, ասեղնագործության համազուգակցում է, որտեղ կարևոր դեր ունեն գույները։
© Photo : provided by Vahe Kotanyan

Ճիշտ հայկական տարազներ

Ճիշտ հայկական տարազներ - Sputnik Արմենիա
1/5

Ճիշտ հայկական տարազներ

© Photo : provided by Vahe Kotanyan

Ճիշտ հայկական տարազներ

Ճիշտ հայկական տարազներ - Sputnik Արմենիա
2/5

Ճիշտ հայկական տարազներ

© Photo : provided by Vahe Kotanyan

Ճիշտ հայկական տարազներ

Ճիշտ հայկական տարազներ - Sputnik Արմենիա
3/5

Ճիշտ հայկական տարազներ

© Photo : provided by Vahe Kotanyan

Ճիշտ հայկական տարազներ

Ճիշտ հայկական տարազներ - Sputnik Արմենիա
4/5

Ճիշտ հայկական տարազներ

© Photo : provided by Vahe Kotanyan

Ճիշտ հայկական տարազներ

Ճիշտ հայկական տարազներ - Sputnik Արմենիա
5/5

Ճիշտ հայկական տարազներ

1/5

Ճիշտ հայկական տարազներ

2/5

Ճիշտ հայկական տարազներ

3/5

Ճիշտ հայկական տարազներ

4/5

Ճիշտ հայկական տարազներ

5/5

Ճիշտ հայկական տարազներ

«Ինձ հաճախ ասում են՝ իսկ ձեր հագի շորն ինչակա՞ն է։ Իհարկե, շատ լավ է հայկական արտադրության հագուստ կրել նաև առօրյայում, բայց երբ դուք հագնում եք թուրքական արտադրության գիշերազգեստը և քնում եք, վնաս եք հասցնում ձեր երկրի պետական բյուջեին, որովհետև գումարը գնում է Թուրքիայի բյուջե, բայց երբ հագնում եք կտոր, որն արտադրված է Թուրքիայում և էթնիկ նախշերի աղավաղմամբ է, այդ պարագայում ոչ միայն պետբյուջեին եք վնաս տալիս, այլև ձեր մշակույթին»,- շեշտում է Վահեն։
© Sputnik / Aram Nersesyan Ազգագրագետ, ոճաբան Վահե Քոթանյանը
Этнограф Ваге Котанян рассказывает об армянских узорах  - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Ազգագրագետ, ոճաբան Վահե Քոթանյանը
Երիտասարդ ազգագրագետը հնարավոր բոլոր ճանապարհներով պայքարում է մեր մշակույթի այս աղավաղման դեմ, կամավորական հիմունքներով դասընթացներ անցկացնում, սեփական միջոցներով անգամ մարզային դպրոցներ այցելում, որ թույլ չտա հայկական մշակույթի մասին աղճատված, կեղծված այս պատկերացումները մանկուց արմատավորվեն։ Ցավալի օրինակներ է նշում՝ հենց մանկապարտեզներում, դպրոցներում միջոցառումների, հանդեսների ժամանակ թուրքական գործվածքները հայկականի անվան տակ «ներկա են»։ Վահեն անգամ, կրկին կամավորական հիմունքներով, խորհրդատվություն է մատուցում կարի տարբեր արտադրամասերի աշխատակիցների համար։ Վերջերս նաև լավ օրինակ է ունեցել․ արտադրամասերից մեկն արդյունքում ամբողջովին հրաժարվել է աղավաղված նախշերով գործվածքների գործածումից ու հիմա ճիշտն է ներկայացնում։
Լրահոս
0