https://armeniasputnik.am/20230416/vahe-ghazarjany-shnvorhavvorel-e-vostikannerin-ev-barelavumner-khvostacel-58249591.html
Վահե Ղազարյանը շնորհավորել է ոստիկաններին և բարելավումներ խոստացել
Վահե Ղազարյանը շնորհավորել է ոստիկաններին և բարելավումներ խոստացել
Ղազարյանը նշել է, որ նոր ոստիկանությունը հենասյունային 4 ուղղություններով է զարգանալու։ 16.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-16T12:45+0400
2023-04-16T12:45+0400
2023-04-16T12:46+0400
վահե ղազարյան
հհ ոստիկանություն
ոստիկան
շնորհավորանք
ներքին գործերի նախարարություն (նգն)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/03/57626859_0:0:1281:721_1920x0_80_0_0_fcf58d1ebffcd6fc4f575595e3360cd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել ոստիկանության օրվա կապակցությամբ և շնորհավորել ոստիկանության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ, հայտնում են ՆԳՆ–ից:«Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Այսօր մեր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը նաև և հատկապես ձեզնից յուրաքանչյուրից է կախված»,–նշել է նախարարը։Խոսելով սպասվող բարեփոխումներից` Ղազարյանը նշել է, որ նոր ոստիկանությունը հենասյունային 4 ուղղություններով է զարգանալու։ Մասնավորապես, քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, համայնքային ոստիկանություն և ոստիկանության գվարդիա։Նա վստահություն է հայտնել, որ բարեփոխման գործընթացները շարունակվելու են ողջ ծավալով, և Հայաստանը կունենա այն ոստիկանությունը, որն ի զորու կլինի լիարժեք կատարելու իրեն առաջադրված բոլոր խնդիրները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/03/57626859_46:0:1181:851_1920x0_80_0_0_2fdbcf9897748fc14616e122266d6e04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վահե ղազարյան, հհ ոստիկանություն, ոստիկան, շնորհավորանք, ներքին գործերի նախարարություն (նգն)
վահե ղազարյան, հհ ոստիկանություն, ոստիկան, շնորհավորանք, ներքին գործերի նախարարություն (նգն)
Վահե Ղազարյանը շնորհավորել է ոստիկաններին և բարելավումներ խոստացել
12:45 16.04.2023 (Թարմացված է: 12:46 16.04.2023) Ղազարյանը նշել է, որ նոր ոստիկանությունը հենասյունային 4 ուղղություններով է զարգանալու։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել ոստիկանության օրվա կապակցությամբ և շնորհավորել ոստիկանության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ,
հայտնում են ՆԳՆ–ից:
«Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Այսօր մեր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը նաև և հատկապես ձեզնից յուրաքանչյուրից է կախված»,–նշել է նախարարը։
Խոսելով սպասվող բարեփոխումներից` Ղազարյանը նշել է, որ նոր ոստիկանությունը հենասյունային 4 ուղղություններով է զարգանալու։ Մասնավորապես, քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, համայնքային ոստիկանություն և ոստիկանության գվարդիա։
«Առաջիկայում կգործարկվի նաև ոստիկանների ատեստավորման նոր համակարգը, որը թույլ կտա էականորեն բարելավել 24-ժամյա ռեժիմով քաղաքացուն ծառայություն մատուցող ոստիկանի կյանքը, սոցիալական երաշխիքների փաթեթը»,–նշել է նա։
Նա վստահություն է հայտնել, որ բարեփոխման գործընթացները շարունակվելու են ողջ ծավալով, և Հայաստանը կունենա այն ոստիկանությունը, որն ի զորու կլինի լիարժեք կատարելու իրեն առաջադրված բոլոր խնդիրները: