00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուդանում բախումների զոհերի թիվը հասել է 100–ի

Բաժանորդագրվել
ԱՀԿ–ն հայտարարել է, որ որոշ հիվանդանոցներում ավարտվում են տուժածների բուժման համար ծայրահեղ կարևոր նյութերը` արյուն, փոխներարկման սարքեր, դեղորայք և այլն։
Սուդանում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի։ Այս մասին հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը` հղում անելով Սուդանի բժիշկների արհմիությանը։
Ներկա պահին բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) միջև բախումներ և առանձին միջադեպեր են տեղի ունենում Սուդանի նաև այլ նահանգներում։ Կողմերը հակասական հայտարարություններ են անում մարտական գործողություններում իրենց գրանցած հաջողությունների և վերահսկվող օբյեկտների վերաբերյալ` ԶԼՄ–ներում և սոցցանցներում լայնածավալ տեղեկատվական պատերազմ սկսելով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իրավիճակը երկրում թեժանում է, սակայն կողմերից որևէ մեկը բանակցությունների և բախումների դադարեցման պատրաստակամություն չի դրսևորում, թեև համաձայնել են մարդասիրական միջանցք բացել։
Հակամարտության սրման հավանականություն կա, որին կարող է միջամտել Եգիպտոսը` հանդես գալով Սուդանի բանակի կողմում, քանի որ Արագ արձագանքման ուժերը եգիպտացի մի քանի տասնյակ զինվորականներ են գերեվարել։
Ապրիլի 13-ին արաբական հեռուստաալիքները հայտնել էին, որ Սուդանի Արագ արձագանքման ուժերը ստորաբաժանումներ են տեղայակել երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքում, Սուդանի բանակը պահանջել է նրանցից լքել այն։
Սուդանի հայկական եկեղեցին հայտնվել է բախումների կիզակետում. տեսանյութ
Սուդանի բանակը հինգշաբթի գիշերը կոշտ հայտարարություններով է հանդես եկել` նշելով, որ Խարթումում և մի շարք քաղաքներում ԱԱՈւ–ի ներկայությունն անօրինական է և տեղի է ունեցել առանց ԶՈւ–ի հետ համաձայնեցնելու և համակարգելու։ ԶԼՄ–ների տվյալներով` բանակի հայտարարության պատճառը երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքի օդանավակայանի մոտ ԱԱՈւ–ի ջոկատների հանկարծակի սկսված տեղակայումն է։
Ապրիլի 15–ին Սուդանում ԱԱՈւ–ի և կանոնավոր բանակի միջև մարտեր են սկսվել։ ԱԱՈւ–ն հայտարարել է, որ Խարթումում վերահսկողության տակ է առել Հանրապետության պալատը (նախագահական պալատ), մայրաքաղաքի միջազգային օդանավակայանները, ինչպես նաև Մերոե քաղաքի օդակայանը։ ԱԱՈւ–ն կանոնավոր բանակին մեղադրել է «զենքի բոլոր տեսակների կիրառմամբ» մայրաքաղաքի իր ռազմակայանի վրա հարձակվելու համար։ Սուդանի բանակը հայտարարել է, որ ԱԱՈւ–ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում և բոլոր ռազմավարական օբյեկտները, այդ թվում նախագահական պալատը, վերահսկում են զինված ուժերը։
Սուդանի վարչապետին ձերբակալել են. նա քաղաքացիներին կոչ է անում փողոց դուրս գալ
Զինվորականները նշել են նաև, որ ԱԱՈւ–ն առաջինն է հարձակվել իրենց վրա։ Բանակն ու Սուդանի ընդհանուր անվտանգության ծառայությունը ԱԱՈւ–ին խռովարար ուժ են հայտարարել և մեղադրել պետական և ռազմավարական օբյեկտները գրոհելու մեջ։ Սուդանի անցումային ինքնիշխան խորհրդի ղեկավար և երկրի ԶՈւ գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթթահ Բուրհանը հրամանագիր է ստորագրել ԱԱՈւ–ի կազմացրման վերաբերյալ։
Լրահոս
0