https://armeniasputnik.am/20230417/erevany-karevvorum-e-khaghaghutjan-pajmanagrvov-hh-i-298-qkm-taratsqi-anvtangutjan-dzevavvorumy-58284667.html
Երևանը կարևորում է պայմանագրով ՀՀ-ի` 29,8 հազար քկմ տարածքի անվտանգության ձևավորումը
Երևանը կարևորում է պայմանագրով ՀՀ-ի` 29,8 հազար քկմ տարածքի անվտանգության ձևավորումը
ՀՀ կառավարության ծրագրի 2022թ. կատարման վերաբերյալ զեկույցում մանրամասներ են ներկայացվել հայ–ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ անվտանգության... 17.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-17T14:04+0400
2023-04-17T14:04+0400
2023-04-17T15:28+0400
անհետ կորած
խաղաղության պայմանագիր
հայ գերիներ, անհետ կորածներ
գերի
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_0a2da8eb83cc000a924e8aed7a474efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ կձևավորվի: Այս մասին գրված է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման վերաբերյալ զեկույցում, որն ընդգրկված է վաղվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։Կատարողականում նշվում է, որ տեղի է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի 3 շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023-ի փետրվարի 14-ին:2022-ի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը. Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ:Բացի այդ, նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով: ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հույս ունենք. ՄատվիենկոՄիաժամանակ, ասվում է, որ 2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի 3 քարտեզ:Հիշեցնենք, որ ըստ ԿԽՄԿ տվյալների` 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_e181598ebf7c9db237b856a035240913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անհետ կորած, խաղաղության պայմանագիր, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
անհետ կորած, խաղաղության պայմանագիր, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Երևանը կարևորում է պայմանագրով ՀՀ-ի` 29,8 հազար քկմ տարածքի անվտանգության ձևավորումը
14:04 17.04.2023 (Թարմացված է: 15:28 17.04.2023) ՀՀ կառավարության ծրագրի 2022թ. կատարման վերաբերյալ զեկույցում մանրամասներ են ներկայացվել հայ–ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ անվտանգության երաշխիքների մասին ՀՀ կառավարության տեսլականի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ կձևավորվի: Այս մասին գրված է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման վերաբերյալ զեկույցում, որն ընդգրկված է վաղվա
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։
Կատարողականում նշվում է, որ տեղի է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի 3 շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023-ի փետրվարի 14-ին:
«ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն: Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում ՀՀ կառավարության համար առանցքային են ՀՀ-ի 29 800 քկմ տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը, պայմանագրի տեքստի շուրջ հնարավոր տարընթերցումների և վեճերի կարգավորման գործնական մեխանիզմի ձևավորումը»,-ասված է զեկույցում:
2022-ի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը. Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ:
Բացի այդ, նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով:
Միաժամանակ, ասվում է, որ 2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի 3 քարտեզ:
Հիշեցնենք, որ ըստ ԿԽՄԿ տվյալների` 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։