00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ-ն կառավարությունից չի ստացել Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը. փոխխոսնակ

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Արշակյան
Հակոբ Արշակյան - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2023
Բաժանորդագրվել
Հայաստանում նախկինի պես վստահ են, որ ՄՔԴ-ի Հռոմեական կանոնադրությանը միանալը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանի ազգային ժողովը կառավարությունից չի ստացել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա նշեց, որ Հռոմի ստատուտի վավերացման հարցն այս պահին կառավարության տիրույթում է, և հենց կառավարությունը պետք է ուղարկի Ազգային ժողով` քննարկման։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույցներից մեկում դեմ էր արտահայտվել Հռոմի ստատուտի վավերացման հարցում շտապելուն ՝ հայտարարելով, որ այսօր այդ քայլը, չունենալով որոշակի ՕԳԳ, սխալ կլիներ Ռուսաստանի նկատմամբ:
«Ինձ հայտնի չեն հանգամանքներ կամ որոշում այդ հարցը սառեցնելու կամ չեղարկելու։ Ամեն դեպքում կառավարությունը առաջնորդվելու է ՀՀ-ի շահով։ Կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս խուսափելու որևէ տեսակի առճակատումներից մեր ռազմավարական դաշնակցի հետ, և այդ մեխանիզմները գործարկելի և քննարկելի են»,–ասաց Արշակյանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով` ՀՀ արտգործնախարարությունն իր խողովակներով աշխատանք է տարել և տանում ՌԴ-ի գործընկերների հետ այն մասին, որ այդ ստատուտի վավերացումը ոչ թե որևէ երկրի կամ անձի դեմ է, այլ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ստեղծելու մասին է։
«Բոլորը հիշում են անզեն հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ կադրերը։ Հռոմի կանոնադրությանը միանալը Հայաստանը դիտարկում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ևս մեկ գործիք»,–ընդգծեց նա։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ՝ նշելով, որ այդ թեման քննարկման առարկա է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում բարձր մակարդակի շփումների ընթացքում:
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ-ի Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ-ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
Մարտի 27-ին ՌԴ ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնել էին, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը, և որ Երևանում զգուշացվել են անցանկալի հետևանքների մասին: ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ ղեկավարության ձերբակալման օրդեր է տվել։
Լրահոս
0