00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղի միջադեպը հայ-ադրբեջանական հակամարտության ռենտգեն լուսանկարն է. Մարկեդոնով

© Sputnik / Asatur Yesayants Սերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2023
Բաժանորդագրվել
Փորձագետը հայկական Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած զինված միջադեպը տեսնում է աշխարհաքաղաքական հակառակորդների դիմակայության համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերը հազվադեպ չեն, բայց Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը (բնակավայրը գտնվում է Գորիս քաղաքից 10 կմ և Ստեփանակերտից 80 կմ հեռավորության վրա) մեծ ուշադրություն է պահանջում։ Այսպես է կարծում ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը նման բնույթի առաջին նշանակալից իրադարձությունն էր Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության (ЕUMA) տեղակայումից հետո։ Առաքելության կայքում հաջորդ օրը հայտնվեց հետևյալ տեղեկատվությունը. «Տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը»։
«Ներկա պահին թուրքն ինժեներական աշխատանք է կատարում իմ հողում». Տեղի բնակիչները մտահոգ են
ԵՄ-ն հակամարտող կողմերին նաև կոչ է արել ինտենսիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին:
Մարկեդոնովը նշում է, որ Ադրբեջանի հետ սահմանին եվրոպացի դիտորդներ տեղակայելիս պաշտոնական Երևանի առանցքային նկատառումներից մեկը ՀԱՊԿ-ի անարդյունավետության մասին թեզն էր: «Կազմակերպությունը, իբր, միայն զսպվածության կոչ է անում հակամարտության մասնակիցներին, չի նշում մեղավորների անունները, դանդաղ է արձագանքում։
Բայց գործնականում պարզվեց, որ ЕUMA-ն նույնպես չի շտապում նշել մեղավորին։ Իսկ բանակցությունների կոչերն ու ապագայում միջադեպերից զերծ մնալու անհրաժեշտությունը մի տեսակ կասկածելի նոու-հաու են։ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր գոյության երկար տարիների ընթացքում բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ է արտադրել։ Ռուսաստանն էլ, ինչը սպասելի էր, օգտվեց եվրոպական առաքելության շփոթությունից և Երևանի իր գործընկերներին, ինչպես նաև urbi et orbi մատնացույց արեց այդ փաստը»,-գրել է քաղաքագետն իր Telegram ալիքում։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի առաքելությանը, ապա, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների, գնդակը Երևանի դաշտում է:
Բայց Մարկեդոնովը մեկ այլ հարց է բարձրացնում․ արդյոք Տեղի պատմությունը ավելի խորը շերտեր չի բարձրացնում։ Եվ ինքն էլ դրական է պատասխանում՝ մի քանի շերտ մատնացույց անելով։
Արևմուտքը նպատակ ունի ՌԴ–ի հետ կոնֆլիկտը տեղափոխել մեր տարածաշրջան. Արմեն Ռուստամյան
«Նախ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Ղարաբաղյան հակամարտությունը չէ, միջպետական սահմանի և երկու երկրների քաղաքական-աշխարհագրական ուրվագծերի կոնֆիգուրացիան է առանցքային թեման, իսկ Տեղի նման գյուղերը քիչ չեն։ Երկրորդ՝ Բաքուն և Երևանը ինքնուրույն չեն կարող և չեն ցանկանում հասնել փոխշահավետ փոխզիջման։ Դա նրանց փոխարեն անում են տարբեր «բրոքերներ»՝ ազնվության և գեղեցիկի մասին սեփական պատկերացումների չափով։ Երրորդ՝ ավելի քան երբևէ հակամարտությունում ուժեղ է աշխարհաքաղաքականացումը»,-գրում է նա։
Մինչև 2022 թվականը Արևմուտքն ու Ռուսաստանը հայ-ադրբեջանական ուղղությամբ բացահայտ չէին մրցակցում։ Իսկ հիմա այստեղ նույնպես հասել է տխրահռչակ «the zero sum game»-ը, նշում է փորձագետը։
«Հիմա աշխարհաքաղաքական հակառակորդի ցանկացած շփոթմունք և ցանկացած վրիպում նրա դեմ է օգտագործվում։ Եվ հավատացեք` Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ցանկացած դժվարություն Արևմուտքը հաճույքով ըմբոշխնելու է։ Եվ այստեղ արդեն պրագմատիկայի հարցն է։ Արժե՞ արդյոք կենտրոնանալ աշխարհաքաղաքական ըմբոշխնման վրա, թե՞ ավելի լավ է ոչ թե ուրիշին սաստել, այլ ակտիվորեն սեփականը առաջ տանել (ուղեղով, իհարկե, հասկանալով ուրիշների սխալ հաշվարկներն ու ձախողումները)»,-նշում է Մարկեդոնովը։
Այսպիսով, փորձագետը հանգում է այն մտքին, որ Տեղ գյուղը հայ-ադրբեջանական հակամարտության այսօրվա փուլի որակյալ ռենտգենն է տալիս։ Եվ ախտորոշումը նրան շատ բարդ է թվում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Լրահոս
0