https://armeniasputnik.am/20230417/vevolia-jri-ashkhatakicn-inqnaspanutjun-e-gvortsel-nvor-manramasner-58274010.html
«Վեոլիա ջրի» աշխատակիցն ինքնասպանություն է գործել. նոր մանրամասներ
«Վեոլիա ջրի» աշխատակիցն ինքնասպանություն է գործել. նոր մանրամասներ
Պարզվել է նաև, որ մահացողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։ 17.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-17T11:50+0400
2023-04-17T11:50+0400
2023-04-17T11:53+0400
ինքնասպանություն
«վեոլիա ջուր» ընկերություն
քրեական գործ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0c/38625564_0:169:1100:788_1920x0_80_0_0_27a4c0e53f5e414ac423a5d6951fae2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը, որի դին հայտնաբերել էին «Վեոլիա ջուր» ընկերության պահեստում, պարզվել է` ինքնասպանություն է գործել, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Հայտնել էինք, որ ապրիլի 13-ին ոստիկանները Կոտայքի մարզի Առինջ գյուղում` «Վեոլիա ջուր» ընկերության պահեստում, հայտնաբերել են ընկերության աշխատակցի` Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Ս․-ի դին։ Իսկ դիակի մոտ հայտնաբերվել էր նշված վայրում ծառայություն կատարող` ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը։ Ինքնասպանություն Երևանում․ երիտասարդը մեքենան կայանել է Դավթաշենի կամրջի վրա և նետվելՊարզվել է, որ ապրիլի 13-ին, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել Կոտայքի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող «Վեոլիա ջուր»-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաև զենքը թողել է առանց հսկողության։ Մասնավորապես, զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ:Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0c/38625564_0:3:1100:828_1920x0_80_0_0_06049c75db7b2f6b9b2630e08e7547da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ինքնասպանություն, «վեոլիա ջուր» ընկերություն, քրեական գործ
ինքնասպանություն, «վեոլիա ջուր» ընկերություն, քրեական գործ
«Վեոլիա ջրի» աշխատակիցն ինքնասպանություն է գործել. նոր մանրամասներ
11:50 17.04.2023 (Թարմացված է: 11:53 17.04.2023) Պարզվել է նաև, որ մահացողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը, որի դին հայտնաբերել էին «Վեոլիա ջուր» ընկերության պահեստում, պարզվել է` ինքնասպանություն է գործել, տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ ապրիլի 13-ին ոստիկանները Կոտայքի մարզի Առինջ գյուղում` «Վեոլիա ջուր» ընկերության պահեստում, հայտնաբերել են ընկերության աշխատակցի` Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Ս․-ի դին։ Իսկ դիակի մոտ հայտնաբերվել էր նշված վայրում ծառայություն կատարող` ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը։
Պարզվել է, որ ապրիլի 13-ին, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել Կոտայքի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող «Վեոլիա ջուր»-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաև զենքը թողել է առանց հսկողության։ Մասնավորապես, զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ:
«Շուրջ 20 րոպե հանգստանալուց հետո դուրս է եկել պահակակետից, իսկ վերադառնալիս հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակցին ու նրա հետ բարձրացել պահակակետ՝ սուրճ խմելու նպատակով: Որոշ ժամանակ անց ոստիկանության ծառայողը դուրս է եկել պահակակետից: Այդ ընթացքում ժամը 14:15-ի սահմաններում, ընկերության աշխատակիցը, օգտվելով ոստիկանության ծառայողի բացակայությունից և «Մակարով» տեսակի ատրճանակն առանց հսկողության թողնելու հանգամանքից, վերցրել է զենքը և ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան եղել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։