https://arm.sputniknews.ru/20230418/khakhtumnervov-shurj-6-mln-drami-apranq-en-teghapvokhel-ev-matakararel-pek-58375650.html
Խախտումներով շուրջ 6 մլն դրամի ապրանք են տեղափոխել և մատակարարել. ՊԵԿ
Խախտումներով շուրջ 6 մլն դրամի ապրանք են տեղափոխել և մատակարարել. ՊԵԿ
Sputnik Արմենիա
Պետական եկամուտների կոմիտեն վերջին 15 օրում խախտումներ է արձանագրել նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև լիցենզավորման կամ... 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T16:56+0400
2023-04-18T16:56+0400
2023-04-18T16:57+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
խախտում
https://cdn.am.sputniknews.ru/img/1149/92/11499241_0:19:1600:919_1920x0_80_0_0_bd70eb9351ecaf44bca3d5baf961705c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 17 դեպքով արձանագրել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5 մլն 933 հազար 959 դրամի հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։«3 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 3 մլն 490 հազար ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 1 մլն 800 հազար ՀՀ դրամ: Եվս 3 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Այս պարագայում, արձանագրված խախտումների գումարը կազմել է 170 մլն 550 հազար ՀՀ դրամ»,– ասված է հաղորդագրությունում։Բոլոր արձանագրումները եղել են 2023 թվականի ապրիլի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1149/92/11499241_129:0:1549:1065_1920x0_80_0_0_73a636585b5e8115bedec6fa70921497.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), խախտում
պետական եկամուտների կոմիտե (պեկ), խախտում
Խախտումներով շուրջ 6 մլն դրամի ապրանք են տեղափոխել և մատակարարել. ՊԵԿ
16:56 18.04.2023 (Թարմացված է: 16:57 18.04.2023) Պետական եկամուտների կոմիտեն վերջին 15 օրում խախտումներ է արձանագրել նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեության մասով։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 17 դեպքով արձանագրել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5 մլն 933 հազար 959 դրամի հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«3 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 3 մլն 490 հազար ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 1 մլն 800 հազար ՀՀ դրամ: Եվս 3 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Այս պարագայում, արձանագրված խախտումների գումարը կազմել է 170 մլն 550 հազար ՀՀ դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
Բոլոր արձանագրումները եղել են 2023 թվականի ապրիլի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։