00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանական քարոզչությունը տարվում է այնպես, որ այսօր ՀՀ–ում չկա հերոս. Ռուբեն Մելքոնյան

© Sputnik / Andranik GhazaryanՌուբեն Մելքոնյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Ռուբեն Մելքոնյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2023
Ռուբեն Մելքոնյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Բաժանորդագրվել
Ռուբեն Մելքոնյանը պատահական չի համարում Հայաստանի համար ներկայիս անվտանգային ծանր ժամանակաշրջանում գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորված լինելը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այն, ինչ կատարվում է գեներալ Գրիգորի Խաչատուրովի շուրջը, պատահական պրոցես համարելը ուղղակի միամտություն է։ Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամների ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց նախաձեռնության անդամ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ստեղծվել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն, որը կազմված է 12 անդամից։
Ըստ Մելքոնյանի` Խաչատուրովի կալանավորման հարցը պետք է դիտարկել երեք ոլորտում` գիտական, կրթական և սիմվոլիկ։
«Գրիգոր Խաչատուրովն այն գեներալներից է, որը դուրս է եկել անկախ Հայաստանի կրթական ռազմական ուսումնարաններից և փաստորեն ՀՀ անկախ հանրապետության ծնունդ տված կրթություն տված գեներալներից մեկն է։ Նա նաև գիտական ռազմարվեստի գիտակ է։ Ես առիթ եմ ունեցել լսելու նրա դասախոսությունը, որը ստրատեգիկ ներկայացված դասախոսություն էր Հայաստանի և անվտանգային խնդիրների հետ կապված»,– ասաց թուրքագետը։
Հայաստանի համար ներկայիս անվտանգային ծանր ժամանակաշրջանում գեներալ Խաչատուրովի կալանավորված լինելը Մելքոնյանը պատահական չի համարում։
Նրա խոսքով` այսօր հակառակորդի հետ պատերազմը նաև սիմվոլիկ դաշտում է, իսկ գործող իշխանությունները հեռացնում են հաղթանակի սիմվոլներին` նրանց մեղադրելով տարատեսակ և չհիմնավորված մեղքերում։
«Այնպիսի բարոյական անկման մթնոլորտ է, որ հեկտարներով հողեր հանձնածները մեղադրում են հեկտարներով հողեր ազատագրածներին։ Սա համազգային աղետ է, մենք ապրում ենք անկման արժեքների շրջանում։ Եթե տարիներ անց հարցնեն, ով է այս ժամանակաշրջանի հերոսը կամ հերոսները, մարդիկ դժվարանալու են պատասխանել, որովհետև իշխանական քարոզչությունը տարվում է այնպես, որ չկա որևէ հերոս, չկա որևէ սիմվոլ, չկա մաքուր անցյալ և ներկա ունեցող մարդ։ Կրթական տեսանկյունից, եթե նայում ենք, սերունդներին պետք է Գրիգորի Խաչատուրովին ներկայացնել ոչ թե տարօրինակ գործով անցնող մեղադրյալ, այլ որպես ընդօրինակման կերպար, որով կարող են սերունդները հպարտանալ»,– նշեց Մելքոնյանը։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։
Նշենք, որ Խաչատուրովի մեղադրանքը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակում է։
Լրահոս
0