Վահան Քերոբյանը նոր տեղակալ ունի

© Sputnik / Asatur YesayantsԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեռ 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել էր Քերոբյանի տեղակալ Արմեն Արզումանյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոր տեղակալ ունի։ Տեղեկությունը հրապարակված է e-gov.am կառավարական հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Աշխեն Շիրվանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,– ասված է որոշման մեջ։
Նշենք, որ Շիրվանյանը եղել է էկոնոմիկայի նախարարության Սննդամթերքի անվտանգության վարչության պետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել է Քերոբյանի տեղակալ Արմեն Արզումանյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի ապրիլին։
Լրահոս
0