https://armeniasputnik.am/20230419/ete-zhvoghvovurdn-asi-mer-teslakany-chi-yndunum-kherananq-alen-simvonjan-58418894.html
Եթե ժողովուրդն ասի՝ մեր տեսլականը չի ընդունում, կհեռանանք. Ալեն Սիմոնյան
Եթե ժողովուրդն ասի՝ մեր տեսլականը չի ընդունում, կհեռանանք. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը նշեց` ստորագրում է Նիկոլ Փաշինյանի երեկվա ասածների տակ։ 19.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-19T15:55+0400
2023-04-19T15:55+0400
2023-04-19T16:03+0400
ալեն սիմոնյան
նիկոլ փաշինյան
արցախ
ադրբեջան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1674/15/16741594_0:0:1600:901_1920x0_80_0_0_0bd6e92da2a9411a946f1cd9a57f590d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` իրենց քաղաքական թիմը, առնվազն առնվազն նեղ կազմը, ամեն ինչից տեղյակ է, ամեն ինչ քննարկվում է։ Նա այս մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին։Ապրիլի 18–ին ԱԺ–ում կառավարության 2022-ի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանն ասել էր` Ալմա Աթայի հռչակագրի վերապահումներն այն ստորագրելու պահին չեն ներկայացվել։Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ բառացի ստորագրում է Նիկոլ Փաշինյանի երեկվա ասածների տակ։Երեկ Փաշինյանն ասել էր նաև, որ հարց է, թե եթե Ադրբեջանի հետ խաղաղության գնալու հարցում քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանով դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանով թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։Այս համատեքստում Սիմոնյանին ուղղված հարցին, թե` եթե իրենց քաղաքական թիմում քննարկվի Արցախն Ադրբեջանի մաս կազմելու հարցը, արդյոք ինքը դեմ կլինի դրան` վերջինս պատասխանեց, թե այնպիսի քննարկում չեն ունեցել, որի մասին հանրությունը տեղյակ չլինի։Միաժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ եթե ժողովուրդն ասի` իրենց տեսլականը չի ընդունում, ապա իրենք կհեռանան և իրենց տեղը կզիջեն այն ուժին, որը կընդունվի ժողովրդի կողմից։ԼՂՀ-ն` իրավական և փաստացի, երբեք Ադրբեջանի կազմում չի եղել. ՀՀԿ-ն պատասխանել է Փաշինյանին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1674/15/16741594_19:0:1439:1065_1920x0_80_0_0_e6ab64624038e14b0c2b365c07033107.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեն սիմոնյան, նիկոլ փաշինյան, արցախ, ադրբեջան, հայաստան
ալեն սիմոնյան, նիկոլ փաշինյան, արցախ, ադրբեջան, հայաստան
Եթե ժողովուրդն ասի՝ մեր տեսլականը չի ընդունում, կհեռանանք. Ալեն Սիմոնյան
15:55 19.04.2023 (Թարմացված է: 16:03 19.04.2023) Ալեն Սիմոնյանը նշեց` ստորագրում է Նիկոլ Փաշինյանի երեկվա ասածների տակ։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` իրենց քաղաքական թիմը, առնվազն առնվազն նեղ կազմը, ամեն ինչից տեղյակ է, ամեն ինչ քննարկվում է։ Նա այս մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին։
Ապրիլի 18–ին ԱԺ–ում կառավարության 2022-ի կատարողականի քննարկման ժամանակ
Փաշինյանն ասել էր` Ալմա Աթայի հռչակագրի վերապահումներն այն ստորագրելու պահին չեն ներկայացվել։
Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ բառացի ստորագրում է Նիկոլ Փաշինյանի երեկվա ասածների տակ։
«Ես գիտեմ՝ ինչ է ասվել և ինչի համար: Ամբողջությամբ սատարում եմ Փաշինյանին։ Մեր թիմի մեջ չկա գեթ մեկ մարդ, որն ասի՝ գիտեք, վարչապետը սա որ ասաց, մի տեսակ տարօրինակ էր, նոր էր, կամ անհասկանալի»,–ասաց Սիմոնյանը:
Երեկ
Փաշինյանն ասել էր նաև, որ հարց է, թե եթե Ադրբեջանի հետ խաղաղության գնալու հարցում քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանով դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանով թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։
Այս համատեքստում Սիմոնյանին ուղղված հարցին, թե` եթե իրենց քաղաքական թիմում քննարկվի Արցախն Ադրբեջանի մաս կազմելու հարցը, արդյոք ինքը դեմ կլինի դրան` վերջինս պատասխանեց, թե այնպիսի քննարկում չեն ունեցել, որի մասին հանրությունը տեղյակ չլինի։
Միաժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ եթե ժողովուրդն ասի` իրենց տեսլականը չի ընդունում, ապա իրենք կհեռանան և իրենց տեղը կզիջեն այն ուժին, որը կընդունվի ժողովրդի կողմից։