Հնդկաստանի հետ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ. Պապիկյան

© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAМинистр обороны Сурен Папикян
Министр обороны Сурен Папикян - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պապիկյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հնդկաստանի հետ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպումը
Министр обороны Сурен Папикян принял Чрезвычайного и Полномочного Посла Индии Нилакши Саха Синху (19 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպումը
Նշվում է, որ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք:
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Դեսպանը հայտնել է հնդկական կողմի պատրաստակամությունը համագործակցության զարգացման վերաբերյալ:
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAՆիլակշի Սահա Սինհա
Чрезвычайный и Полномочный Посол Индии Нилакши Саха Синха - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Նիլակշի Սահա Սինհա
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա. նորանշանակ դեսպան
Լրահոս
0