https://armeniasputnik.am/20230419/kkhmk-nerkajacucichnery-tesakcel-en-hh-um-dzerbakalvats-adrbejancinerin-58409510.html
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին
ԿԽՄԿ ներկայացուցիչները երկու ադրբեջանցիների հետ առաձին հանդիպումներ են ունեցել։ 19.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-19T12:59+0400
2023-04-19T12:59+0400
2023-04-19T13:15+0400
կարմիր խաչ
ադրբեջանցի
սպանություն
ձերբակալություն
հայաստան
սյունիք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/11/25368436_0:0:1600:901_1920x0_80_0_0_1a0d8fcd97d78bbf27229349ef211bae.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։Ինչ վերաբերում է ադրբեջանցիների առողջական վիճակին կամ էլ նրանց դժգոհություններին ու պահանջներին` Ամատունին նշեց, որ այս բոլոր հարցերը հանրայնորեն չեն կարող մեկնաբանել։ Սակայն բոլոր նման նկատառումները քննարկվում են պահող իշխանությունների հետ կոնֆիդենցիալ կերպով։Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։Ապրիլի 13-ին ՊՆ–ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Նա կասկածվում է ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանության մեջ։Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։Ավելին, պարզվել է, որ նրանցից Հուսեյն Ախունդովն ապրիլի 12-ին հասնելով Սյունիքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետ, իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է նշված պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին, որպեսզի հափշտակի նրա բջջային հեռախոսն ու մեքենան և հետագայում կարողանա ՀՀ պետական սահմանը հատելով` հասնել Իրան։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/11/25368436_265:0:1600:1001_1920x0_80_0_0_f43a8c79d6980ac0346033159ebe458d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կարմիր խաչ, ադրբեջանցի, սպանություն, ձերբակալություն, հայաստան, սյունիք
կարմիր խաչ, ադրբեջանցի, սպանություն, ձերբակալություն, հայաստան, սյունիք
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին
12:59 19.04.2023 (Թարմացված է: 13:15 19.04.2023) ԿԽՄԿ ներկայացուցիչները երկու ադրբեջանցիների հետ առաձին հանդիպումներ են ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ ներկայացուցիչներն առաձին հանդիպումներ են ունեցել երկու ադրբեջանցիների հետ։ Վերջիններիս Կարմիր խաչի միջոցով հաղորդագրություններ են ուղարկել ընտանիքի անդամներին»,–ասաց Ամատունին։
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների առողջական վիճակին կամ էլ նրանց դժգոհություններին ու պահանջներին` Ամատունին նշեց, որ այս բոլոր հարցերը հանրայնորեն չեն կարող մեկնաբանել։ Սակայն բոլոր նման նկատառումները քննարկվում են պահող իշխանությունների հետ կոնֆիդենցիալ կերպով։
Հիշեցնենք
` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ավելի ուշ
ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։
Ապրիլի 13-ին ՊՆ–ն հայտնեց, որ ՀՀ տարածքում
հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Նա կասկածվում է ԶՊՄԿ–ի աշխատակցի սպանության մեջ։
Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։
Ավելին,
պարզվել է, որ նրանցից Հուսեյն Ախունդովն ապրիլի 12-ին հասնելով Սյունիքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետ, իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է նշված պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին, որպեսզի հափշտակի նրա բջջային հեռախոսն ու մեքենան և հետագայում կարողանա ՀՀ պետական սահմանը հատելով` հասնել Իրան։