Օլիմպիական խաղերի ուղեգիր ու Աշխարհի առաջնության ոսկի. Թևանյանը պատմել է իր ծրագրերի մասին

© Photo : UWW // Facebook / Wrestling - ArmeniaՎազգեն Թևանյան
Վազգեն Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Վազգեն Թևանյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ ըմբիշը հայտարարել է, որ պայքարելու է օլիմպիական ուղեգիր նվաճելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը մտադիր է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել և Աշխարհի չեմպիոն դառնալ: Այս մասին հայ մարզիկը պատմել է UWW-ին։
«Մեծահասակների Եվրոպայի առաջնությունը շատ է տարբերվում այլ տարիքային խմբերի առաջնություններից։ Ես պետք է ավելացնեմ, մարզավիճակ ձեռք բերեմ։ Իմ ծրագրերում Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն ու աշխարհի չեմպիոն դառնալն է», - ասել է Վազգեն Թևանյանը։
Նշենք, որ նախօրեին Թևանյանը Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճել: 65 կգ քաշային կարգի եզրափակիչում նա 12:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Միկյայ Սայիմ Նաիմի նկատմամբ: Իսկ եզրափակչի ճանապարհին Վազգեն Թևանյանն ուժեղ էր իսրայելցի ըմբիշ Ջոշուա Ֆինիսիլվերից (10:0), Ադրբեջանից Ալի Ռահիմզադեից (4:1) և Ուկրաինայից Էրիկ Առուշանյանից (12:4):
Լրահոս
0