Ռուսաստանն ավելի շատ բեռներ է տեղափոխում Հայաստանի տարածքով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանը փոխել է երթուղիները և ավելի շատ բեռներ է տեղափոխում բարեկամ երկրների տարածքով։ Օրինակ` Հայաստանով ներմուծումն աճել է 79%-ով, իսկ արտահանումը՝ 59%-ով։
Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին ավտոմոբիլային արտահանումը ՌԴ-ից կրճատվել է ընդամենը 8 տոկոսով։
«Որոշ ուղղություններով անկումը փոխհատուցվում է մյուս ուղղություններով գրանցված աճով»,– Sputnik գործակալությանը հայտնել է ATI-ի տնօրեն Սվյատոսլավ Վիլդեն։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը 2020 թվականից հետո ոչ միայն վերականգնվել է, այլև գերազանցել է նախաճգնաժամային 2019 թվականի մակարդակը։ Առևտրի աճը պայմանավորված է ոչ միայն ներկրմամբ, այլև արտահանմամբ։ Մասնավորապես նկատելի դիվերսիֆիկացվել է Ռուսաստանի հետ արտահանումը։ Օրինակ` միրգ–բանջարեղենի արտահանումն աճել է 2.17 անգամ, 2020 թվականի անկումից հետո վերականգնվում է հագուստի արտահանումը։
Քննարկվել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները
Լրահոս
0