00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Defender-23». ինչպես է ՆԱՏՕ-ն նախապատրաստվում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակմանը

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցԿործանիչ
Կործանիչ - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Կործանիչ
Բաժանորդագրվել
Եվրոպայի 10 երկրների տարածքում ապրիլի 22-ին կսկսվեն ԱՄՆ բանակի «Defender-23» լայնածավալ երկամսյա զորավարժությունները՝ 9000 ամերիկացի զինվորների և 26 դաշնակից երկրների 17 հազար զինծառայողների մասնակցությամբ։
Եվրոպայում ԱՄՆ բանակի «Defender-23» լայնածավալ զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր դաշնակից երկրների ներգրավմամբ, պատահական չէ, որ համընկնում են ամերիկացիների կողմից ապրիլի 30-ին նշանակված Ուկրաինայի զինված ուժերի «հակահարձակման» հետ։ Ուկրաինական զորքերի հարձակողական գործողությունների ձախողման դեպքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի ռազմավարական տեղակայումը մեծ հավանականությամբ կարող է վերափոխվել Կիևի ռեժիմի օպերատիվ աջակցության և Ռուսաստանի դեմ դաշինքի անմիջական ռազմական հակամարտության։
Եվրոպայի տասը երկրների տարածքում ապրիլի 22-ին կսկսվեն ԱՄՆ բանակի «Defender-23» լայնածավալ երկամսյա զորավարժությունները՝ 9000 ամերիկացի զինավորների մասնակցությամբ և 26 դաշնակից երկրների 17 հազար զինծառայողների ներգրավմամբ: Պենտագոնն արդեն ավելի քան 7000 միավոր տեխնիկա է ուղարկել ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմ։ «Defender-23» զորավարժությունների ընթացքում կներգրավվի 13 հազար միավոր մարտական տեխնիկա ամերիկյան բանակի՝ Եվրոպայում նախապես տեղակայված պաշարներից: Զգալի է դաշինքի ռազմաօդային ուժերի ներգրավումը՝ 230 ինքնաթիռ 24 երկրից։
«Defender-23» զորավարժությունների հայտարարագրված նպատակը ԱՄՆ զինված ուժերի մարտունակ զորքերը և տեխնիկան օպերատիվ տեղակայելու ունակությունը հաստատելն է, որպեսզի «զսպեն նրանց, ովքեր սպառնում են Եվրոպայի խաղաղությանը և մայրցամաքը պաշտպանեն ագրեսիայից»: Ավելի վաղ (ուկրաինական հակամարտության ֆոնին) Եվրոպայում ամերիկյան մեծահոգի պաշտպանների զորակազմը հասել էր 100 հազար զինծառայողի:
Պենտագոնի «գաղտնիքները». Ռուսաստանը հանգիստ հետևում է կրկեսին
Նման դեպքերում իմաստուն չինացիներն ասում են. «Մի՛ հավատա ծաղիկները հոտոտող վագրին, նա ցատկի է պատրաստվում»: «Defender-23»-ի և Ուկրաինայի ԶՈւ-ի գարնանային «հակահարձակման» ժամանակային համընկնումը կասկածելի է թվում։ Բացի այդ, վերջերս Ուկրաինայում գործող ամերիկացի զինվորների թիվը բացահայտելու վերաբերյալ բանաձևի նախագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսին:
Զուգահեռաբար ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շարունակում են սպառազինություն մատակարարել Կիևի ռեժիմին։ Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի (50 «դոնոր-երկրների» ներկայացուցիչներ) հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիի ղեկավարությամբ: Քննարկումների հիմնական թեման Ուկրաինայի զինված ուժերին զինամթերքի, զրահատեխնիկայի, ՀՕՊ միջոցների և հարվածային ավիացիայի, առավելապես ՄիԳ-29-ների մատակարարումների ավելացումն է: Կիևը համառորեն ՆԱՏՕ-ի կործանիչներ է խնդրում, սակայն Վաշինգտոնը F-16-ի մատակարարումներ, ինչպես նախկինում, չի դիտարկում։ Կամ էլ պահում է ուկրաինական բանակի «նեղ օրվա» համար, որն արդեն մոտ է։

Էքստրեմալ մարտավարություն

Արևմտյան լուրջ վերլուծաբանները վճռորոշ են համարում առաջիկա «հակահարձակման» առաջին 24 ժամը։ «Drang nach Osten»-ի ավելի մեծ առաջխաղացման համար Ուկրաինայի զինուժի վառոդը չի հերիքի: Պենտագոնում մտավախություն ունեն, որ առանց լավ ՀՕՊ-ի Ուկրաինայի զինված ուժերի «հակահարձակումը» կարող է ձախողվել, իսկ լավը ՆԱՏՕ-ն ինքն էլ չունի։ Օրինակ՝ լեգենդ դարձած ամերիկյան «Patriot» ԶՀՀ-ները 40 տարվա շահագործման ընթացքում (տարբեր երկրներում) հակառակորդի ոչ մի ինքնաթիռ չեն խոցել։
Abrams–ների «շտապելն» Ուկրաինա ՈւԶՈւ–ի և ՆԱՏՕ–ի ռազմավարական պարտության նշան են
Ավելի մեծ կասկած է հարուցում ժամանակակից (փորձարարական) IRIS-T և NASAMS զենիթահրթիռային համալիրների հզորությունը։ Ռուսաստանը հուսալիորեն վերահսկում է ռազմական գործողությունների ուկրաինական օդային տարածքը, զգալի առավելություն ունի զրահատեխնիկայի և կրակային հզորության հարցերում: Միևնույն ժամանակ արևմտյան «իրազեկ աղբյուրները», առանց որևէ տրամաբանության, հայտնում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ռուսական բանակի «էքստրեմալ մարտավարությանը» նախապատրաստվելու մասին՝ Ուկրաինայի զինված ուժերի «հակահարձակման» պատճառով: Ռուսական ասացվածք կա. «Գողի գլխին գլխարկն էլ է վառվում»։
Ոչ թե ռուսական բանակի «էքստրեմալ մարտավարությունը», այլ «Defender-23» զորավարժությունները կարող են Եվրոպային և Հյուսիսային Ամերիկային միջուկային Արմագեդոնի մեջ խեղդելու գործիք դառնալ՝ ուկրաինական զորքերի ջախջախումից և ձեռք բերված արդյունքների ուժային շտկման («խաղաղապահ գործողություն») ՆԱՏՕ-ի փորձերից անմիջապես հետո։ Կարծում եմ՝ ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում մոռացել են Նապոլեոնի սիրելի արտահայտությունը, որը նա արել է 1812 թվականին. «Du sublime au ridicule»: Այսինքն՝ «հեգեմոնից» մինչև «պոկեմոն» մեկ քայլ է։
Անցած 78 տարվա ընթացքում ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները նախաձեռնել են ավելի քան 200 ռազմական հակամարտություն և ռմբակոծել մոլորակի կեսը՝ 120 երկիր: Հավաքական Արևմուտքն իր գործողություններով Ուկրաինայում ռազմական հակամարտություն է հրահրել, համառորեն նպաստում է էսկալացիային, զենք մատակարարելով Կիևի ռեժիմին` ստիպում է պատերազմ վարել մինչև վերջին ուկրաինացին, ռազմական հատուկ գործողությունը ուկրաինական թատերաբեմից դուրս բերելու ռիսկեր է ստեղծում։
Ամերիկյան Կոնգրեսն ապրիլի 17-ին ահեղ բանաձև է ընդունել մարտին Ղրիմի ափերի մոտ խոցված ԱՄՆ ռազմաօդային ուժերի MQ-9 Reaper ԱԹՍ-ի համար ՌԴ-ի պատասխանատվության մասին: Եվ դրանից հետո Արևմուտքը փորձում է Մոսկվային մեղադրել «ցանկացած գործիք» կիրառելու մեջ (ակնհայտ է, որ խոսքը մարտավարական միջուկային զենքի մասին է)։
Ուկրաինայի ՀՕՊ–ը, ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի սաբոտաժը
Ժամանակն է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների (որտեղ բնակվում է մոլորակի բնակչության 12 տոկոսը) ամբարտավան և սահմանափակ առաջնորդները գիտակցեն` ինքնիշխան և հզոր Ռուսաստանն ինքնուրույն է որոշում պատմության ընթացքը, ազգային անվտանգության սահմանները, պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիական մակարդակն ու ծավալները, զորքերի օպերացիոն ակտիվությունը, կիրառվող սպառազինությունների սպեկտրը, հակառակորդի խոցման ժամանակը, տեղը և գոտին: Հակառակ դեպքում ռուսական ծանրակշիռ փաստարկներից և ուկրաինական թատերաբեմում «վիշապի ատամներից» հետո բազմաբևեռ աշխարհի իրականություն վերադառնալը կարող է չափազանց ցավոտ լինել Արևմուտքի համար։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը երեկ Վաշինգտոնում հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կշարունակվի նաև հաջորդ տարի, պետք է իրատես լինել և չսպասել մի կախարդական պահի, երբ Ռուսաստանը կփլուզվի: Իրոք, բազմադարյա պատմության իրադարձությունները (ինչպես նաև Կարլ 12-րդը, Նապոլեոն 3-րդն ու Հիտլերը) հուշում են` շատ ավելի արագ կարող է փլուզվել ԱՄՆ-ի «ուկրաինական նախագիծը» և ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքը։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-յան ալիքին։
Լրահոս
0