Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունն անթույլատրելի է. Փաշինյանը` Բոնոյին
14:53 20.04.2023 (Թարմացված է: 15:06 20.04.2023)
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Լուիս Բոնոն

Նիկոլ Փաշինյանն ու Լուիս Բոնոն բազմաթիվ հարցեր են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունն անթույլատրելի են: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդունելով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանի հանդիպումը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ
Հիշեցնենք` Լուիս Բոնոն տարածաշրջանում է ապրիլի 14–ից։ Նա հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ապրիլի 17–ին եղել Բաքվում ու հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։