https://armeniasputnik.am/20230420/charashahelov-pashtvoneakan-dirqy-petutjany-pattsharvel-e-mvot-3-mlrd-drami-vnas-58494239.html
Չարաշահելով պաշտոնեական դիրքը` պետությանը պատճառվել է մոտ 3 մլրդ դրամի վնաս
Չարաշահելով պաշտոնեական դիրքը` պետությանը պատճառվել է մոտ 3 մլրդ դրամի վնաս
Քաղաքապետարանի և Ե.Գ.-ի միջև կնքվել է այգու ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով 6.06 հա մակերեսով հողամասը մոտ 20 մլն 890 հազար դրամով օտարվել է։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T18:55+0400
2023-04-20T18:55+0400
2023-04-20T18:55+0400
հհ դատախազություն
հակակոռուպցիոն կոմիտե
գույք
հող
քրեական գործ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/15/55691676_0:0:1600:901_1920x0_80_0_0_9beef69581a42a8dd27574c2cf479392.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ` Դավթաշեն վարչական շրջանում հողատարածք վաճառելիս պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։2003 թվականի հունվարի 17-ին Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի դիմաց գտնվող 6.06 հա մակերեսով այգին վարձակալության տրամադրելու նպատակով հանվել է աճուրդի, որում հաղթող է ճանաչվել Ե.Գ.-ն:Այնուհետև, Երևանի քաղաքապետի 2003 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ, նույն հողամասը՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է վարձակալության՝ տարեկան 20 հազար 90 դրամ վարձավճարով՝ ժամանցի և հանգստի գոտու կազմակերպման նպատակով:Միաժամանակ, հողամասի վարձակալության գնման նախապատվության իրավունքի համար աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 60 հազար 600 դոլարին համարժեք դրամ, որը հայտատուն վճարել է քաղաքապետարանի հաշվեհամարին:Գործարքի կնքումից մեկ ամիս անց, սակայն, առանց վերոնշյալ պարտականությունների և կնքված վարձակալության պայմանագրի պայմանների պարտադիր կատարման, այգու տարածքը 2003 թվականի մարտի 28-ին օտարվել է Ե.Գ.-ին:Ապրիլի 4-ին քաղաքապետարանի և Ե.Գ.-ի միջև կնքվել է այգու ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով 6.06 հա մակերեսով հողամասը 20 մլն 883 հազար 972 դրամով օտարվել է Ե.Գ.-ին։Ավելի ուշ Ե.Գ.-ն հողամասը բաժանել է 3 մասի ու վաճառել է՝ համապատասխանաբար՝ 2007 թ.-ին 767 մլն 500 հազար դրամով, 2019 թ.-ին՝ 887 մլն 722 հազար ու 1 մլրդ 295 մլն 424 հազար դրամովԵրևան քաղաքի դատախազությունում իրականացված ստուգումների ընթացքում ուսումնասիրվել է օտարման պահին գործած քաղաքաշինական համապատասխան փաստաթուղթը: Պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքները հանդիսացել են հասարակական նշանակության կանաչ գոտիներ։ Ապօրինի գույքի բռնագանձման ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանՆշված արարքների արդյունքում, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է 2 մլրդ 929 մլն 762 հազար 28 դրամ գումարի գույքային վնաս։2023 թվականի ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/15/55691676_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f4cf022588b21511d872d30a73eb3703.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, գույք, հող, քրեական գործ
հհ դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, գույք, հող, քրեական գործ
Չարաշահելով պաշտոնեական դիրքը` պետությանը պատճառվել է մոտ 3 մլրդ դրամի վնաս
Քաղաքապետարանի և Ե.Գ.-ի միջև կնքվել է այգու ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով 6.06 հա մակերեսով հողամասը մոտ 20 մլն 890 հազար դրամով օտարվել է։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ` Դավթաշեն վարչական շրջանում հողատարածք վաճառելիս պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնում է
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
2003 թվականի հունվարի 17-ին Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի դիմաց գտնվող 6.06 հա մակերեսով այգին վարձակալության տրամադրելու նպատակով հանվել է աճուրդի, որում հաղթող է ճանաչվել Ե.Գ.-ն:
Այնուհետև, Երևանի քաղաքապետի 2003 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ, նույն հողամասը՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է վարձակալության՝ տարեկան 20 հազար 90 դրամ վարձավճարով՝ ժամանցի և հանգստի գոտու կազմակերպման նպատակով:
Միաժամանակ, հողամասի վարձակալության գնման նախապատվության իրավունքի համար աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 60 հազար 600 դոլարին համարժեք դրամ, որը հայտատուն վճարել է քաղաքապետարանի հաշվեհամարին:
Մրցույթի արդյունքում հաղթողի համար սահմանվել են պարտականություններ, այդ թվում՝ տվյալ տարածքում 300 միլիոն դրամի ներդրում կատարելը, շինարարությունը մինչ 2006 թվականն ավարտելը, երեք ամիսների համար միանվագ վարձավճար մուծելը:
Գործարքի կնքումից մեկ ամիս անց, սակայն, առանց վերոնշյալ պարտականությունների և կնքված վարձակալության պայմանագրի պայմանների պարտադիր կատարման, այգու տարածքը 2003 թվականի մարտի 28-ին օտարվել է Ե.Գ.-ին:
Ապրիլի 4-ին քաղաքապետարանի և Ե.Գ.-ի միջև կնքվել է այգու ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով 6.06 հա մակերեսով հողամասը 20 մլն 883 հազար 972 դրամով օտարվել է Ե.Գ.-ին։
Ավելի ուշ Ե.Գ.-ն հողամասը բաժանել է 3 մասի ու վաճառել է՝ համապատասխանաբար՝ 2007 թ.-ին 767 մլն 500 հազար դրամով, 2019 թ.-ին՝ 887 մլն 722 հազար ու 1 մլրդ 295 մլն 424 հազար դրամով
Երևան քաղաքի դատախազությունում իրականացված ստուգումների ընթացքում ուսումնասիրվել է օտարման պահին գործած քաղաքաշինական համապատասխան փաստաթուղթը: Պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքները հանդիսացել են հասարակական նշանակության կանաչ գոտիներ։
Նշված արարքների արդյունքում, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է 2 մլրդ 929 մլն 762 հազար 28 դրամ գումարի գույքային վնաս։
2023 թվականի ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):