00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էդգար Ղազարյանը դիմել է վարչական դատարան` վիճարկելու ՄԻՊ–ի ընտրության որոշումը

© Sputnik / Asatur YesayantsԷդգար Ղազարյան
Էդգար Ղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Բաժանորդագրվել
Ղազարյանը Մանասյանի ընտրությունը հաստատող ԱԺ որոշումն անվավեր ճանաչելու համար հինգ գործոն է մատնանշել։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել և վերացնել ԱԺ որոշումը, որով Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել։ Այս մասին տեղեկանում ենք Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ Ղազարյանն էլ ընդդիմության ՄԻ պաշտպանի թեկնածուն էր։
Ղազարյանը պնդում է, որ վերահիշյալ որոշումը ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ է կայացվել, իսկ Մանասյանը ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու է։
«Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրման և ընտրվելու ընթացքում զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը՝ խախտելով «Դատախազության մասին» օրենքը։ Համաձայն դրա` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող), իսկ տվյալ դեպքում նա պետական մարմնի ընտրությանը մասնակցել է որպես թեկնածու»,–գրել է Ղազարյանը։
Բացի այդ, Ղազարյանի պնդմամբ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ի նիստը, որի ժամանակ քննարկվել են ՄԻՊ պաշտոնում ԱԺ թեկնածու առաջադրելու մասին հարցը, տապալվել է նիստի մի հատվածի ընթացքում քվորումի բացակայության, իսկ մյուս հատվածում` ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի նկատմամբ ֆիզիկական բռնությունների սպառնալիքների, անձնական վիրավորանքների և այլ դրսևորումներով։
Մանասյանը թող ինքնաբացարկ հայտնի. թեժ մթնոլորտ` ՄԻՊ թեկնածուներին ներկայացնելու նիստին
Ղազարյանը որպես ԱԺ որոշումն անվավեր ճանաչելու համար հերթական գործոն նշում է այն հանգամանքը, որ Մանասյանը ՄԻ պաշտպանի պաշտոնում ընտրվել է ոչ թե ԱԺ–ի, այլ իրեն առաջադրող խմբակցության կողմից՝ ըստ էության խախտելով քվեարկության գաղտնիությունը։ Հարցն այն է, որ ընտրությանը մասնակցել են միայն ՔՊ–ական 69 պատգամավորներ, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, այսինքն, ըստ Ղազարյանի, փաստացի տեղի է ունեցել ոչ թե գաղտնի, այլ անվանական քվեարկություն։
Հիշեցնենք` ապրիլի 4–ին Ազգային ժողվում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը անցավ բավական լարված մթնոլորտում և ՔՊ–ականների ու ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի ընկավ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Հավելենք, որ Ղազարյանը պաշտոնապես գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից կատարված առերևույթ մի շարք հանցագործությունների փաստի առնչությամբ։
Խոսքը հենց վերահիշյալ ԱԺ դեպքի մասին է։
Լրահոս
0