https://armeniasputnik.am/20230420/emeni-majraqaghaqum-hrmshtvoci-hetevanqvov-80-mard-e-mahacel-58466568.html
Եմենի մայրաքաղաքում հրմշտոցի հետևանքով 80 մարդ է մահացել
Եմենի մայրաքաղաքում հրմշտոցի հետևանքով 80 մարդ է մահացել
Նեղլիկ փողոցում հավաքված մարդկանց ինչ-որ պահի վախեցրել է հնչած կրակոցը։ Նրանք խուճապի են մատնվել, հրմշտոց է սկսվել։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T13:59+0400
2023-04-20T13:59+0400
2023-04-20T14:15+0400
եմեն
մահ
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/14/58465771_0:0:641:360_1920x0_80_0_0_cfdcf23ee3c4d99b5aef7bb1b4ad3ad3.jpg
Եմենի մայրաքաղաք Սանայում (վերահսկվում է «Անսար Ալլա» (հուսիթներ) շարժման կողմից) հրմշտոցի հետևանքով 80 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։«Մայրաքաղաքի արևելքում` Բաբ Էլ Յաման շրջանի դպրոցում, օգնության բաշխման կենտրոնում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 80 մարդ է մահացել, որոնց թվում երեխաներ կան, ևս 120 մարդ էլ վնասվածքներ է ստացել»,-ասել է աղբյուրը:Նրա խոսքով` մահացածների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի. տուժածներից 20–ը ծայրահեղ ծանր վիճակում են։Տեղի գործարարները հայտարարել են, որ սուրբ Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ օգնություն են բաժանելու (մեկ անձի համար`մոտ 9 դոլար)։ Գումարը ստանալու համար նեղլիկ փողոցում հավաքված մարդկանց ինչ-որ պահի վախեցրել է հնչած կրակոցը։ Նրանք խուճապի են մատնվել, հրմշտոց է սկսվել։Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց և քաղաքի այլ կլինիկաներ: Նա նշել է, որ գործարարները ամեն շաբաթ նույն տեղում օգնություն են բաժանում կարիքավորներին, և սա առաջին դեպքն է, որ նման ավարտ է ունենում։Հուսիթների ստեղծած բարձրագույն քաղաքական խորհրդի մամուլի ծառայությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ խորհրդի ղեկավար Մահդի ալ-Մաշատը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և հանձնարարել է հանձնաժողով ստեղծել տեղի ունեցածը հետաքննելու համար: Նա նաև ընդգծել է անհրաժեշտ միջոցների ձեռնարկել կատարվածի պատճառները պարզելու համար:
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/14/58465771_58:0:538:360_1920x0_80_0_0_40d643d6a6ed50a314a258eb46e470e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եմեն, մահ, տեսանյութ, տեսանյութեր, видео
եմեն, մահ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Եմենի մայրաքաղաքում հրմշտոցի հետևանքով 80 մարդ է մահացել
13:59 20.04.2023 (Թարմացված է: 14:15 20.04.2023) Նեղլիկ փողոցում հավաքված մարդկանց ինչ-որ պահի վախեցրել է հնչած կրակոցը։ Նրանք խուճապի են մատնվել, հրմշտոց է սկսվել։
Եմենի մայրաքաղաք Սանայում (վերահսկվում է «Անսար Ալլա» (հուսիթներ) շարժման կողմից) հրմշտոցի հետևանքով 80 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։
«Մայրաքաղաքի արևելքում` Բաբ Էլ Յաման շրջանի դպրոցում, օգնության բաշխման կենտրոնում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 80 մարդ է մահացել, որոնց թվում երեխաներ կան, ևս 120 մարդ էլ վնասվածքներ է ստացել»,-ասել է աղբյուրը:
Նրա խոսքով` մահացածների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի. տուժածներից 20–ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Տեղի գործարարները հայտարարել են, որ սուրբ Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ օգնություն են բաժանելու (մեկ անձի համար`մոտ 9 դոլար)։ Գումարը ստանալու համար նեղլիկ փողոցում հավաքված մարդկանց ինչ-որ պահի վախեցրել է հնչած կրակոցը։ Նրանք խուճապի են մատնվել, հրմշտոց է սկսվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց և քաղաքի այլ կլինիկաներ: Նա նշել է, որ գործարարները ամեն շաբաթ նույն տեղում օգնություն են բաժանում կարիքավորներին, և սա առաջին դեպքն է, որ նման ավարտ է ունենում։
Հուսիթների ստեղծած բարձրագույն քաղաքական խորհրդի մամուլի ծառայությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ խորհրդի ղեկավար Մահդի ալ-Մաշատը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և հանձնարարել է հանձնաժողով ստեղծել տեղի ունեցածը հետաքննելու համար: Նա նաև ընդգծել է անհրաժեշտ միջոցների ձեռնարկել կատարվածի պատճառները պարզելու համար: