https://armeniasputnik.am/20230420/hajastann-el-e-patrast-vor-hapk-ditvordnery-teghakajven-ajstegh-pashinjan-58460049.html
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ ՀՀ–ն գծել է ՀԱՊԿ–ի դիտորդների տեղակայման հետ կապված մտահոգությունների սահմանը։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T12:26+0400
2023-04-20T12:26+0400
2023-04-20T12:45+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1662/16/16621645_0:24:1451:840_1920x0_80_0_0_9b764b0afc6f94c51ae6ca548b73637a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ոչ միայն Ռուսաստանը, այլն նաև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ սահմաններին ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելություն տեղակայելու հարցին։Փաշինյանը, համեմատական անցկացնելով ՀԱՊԿ–ի և ԵՄ–ի միջև, նշեց, որ ԵՄ–ի առաքելությունը ՀԱՊԿ–ի հետ նույն հարթության մեջ դնել չի կարելի։«Եկեք ՀԱՊԿ–ը և Եվրամիությունը իրարից տարբերենք։ ՀԱՊԿ–ը ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, ՀՀ–ն էլ ունի պարտավորություններ, որը 2022 թվականին Ղազախստանի դեպքերի ժամանակ իրականացրել է»,–ասաց Փաշինյանը։Հետևաբար, ըստ վարչապետի, ՀՀ–ի ակնկալիքները ՀԱՊԿ–ից պետք է շատ ավելին լինեն, քան ԵՄ–ից։Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1662/16/16621645_0:0:1289:966_1920x0_80_0_0_a85c59f2eb93b891ac56e08db962cc39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
12:26 20.04.2023 (Թարմացված է: 12:45 20.04.2023) Փաշինյանը նշեց, որ ՀՀ–ն գծել է ՀԱՊԿ–ի դիտորդների տեղակայման հետ կապված մտահոգությունների սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ոչ միայն Ռուսաստանը, այլն նաև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ սահմաններին ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելություն տեղակայելու հարցին։
«Մենք մեր մտահոգությունների սահմանը գծել ենք, և, ըստ էության, մեր մտահոգությունը կամ մեր ցանկությունը, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ–ի, և՛ տարածաշրջանի համար։ Եվ մենք այդ ուղղությամբ շարունակում ենք քննարկումները»,–ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը, համեմատական անցկացնելով ՀԱՊԿ–ի և ԵՄ–ի միջև, նշեց, որ ԵՄ–ի առաքելությունը ՀԱՊԿ–ի հետ նույն հարթության մեջ դնել չի կարելի։
«Եկեք ՀԱՊԿ–ը և Եվրամիությունը իրարից տարբերենք։ ՀԱՊԿ–ը ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, ՀՀ–ն էլ ունի պարտավորություններ, որը 2022 թվականին Ղազախստանի դեպքերի ժամանակ իրականացրել է»,–ասաց Փաշինյանը։
Հետևաբար, ըստ վարչապետի, ՀՀ–ի ակնկալիքները ՀԱՊԿ–ից պետք է շատ ավելին լինեն, քան ԵՄ–ից։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար
Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ
նշեց, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: