https://armeniasputnik.am/20230420/mer-hvordvory-zhamanakvov-chi-sahmanapakvum-garegin-b-n-pashinjani-hrazharakani-pahanji-masin-58470552.html
Մեր հորդորը ժամանակով չի սահմանափակվում. Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին
Մեր հորդորը ժամանակով չի սահմանափակվում. Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին
Կաթողիկոսի խոսքով` իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T15:06+0400
2023-04-20T15:06+0400
2023-04-20T15:52+0400
հայաստան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2220/83/22208389_0:0:1600:901_1920x0_80_0_0_8423a315cc6ba34dde0208c77551b61c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը հայրական հորդոր է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և հայրական հորդորը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն` պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:Նրա խոսքով` մտահոգիչ է ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին: Գարեգին Բ–ն նշել է, որ այդ իմաստով մեծ աշխատանք կա կատարելու. մեր առջև ծառացած վտանգաշատ խնդիրները կարող են լուծման առաջնորդել, հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով:Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո` 2020-ի դեկտեմբերին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ուղերձ էր հղել` հայտնելով, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու հորդորել, որ վայր դնի լիազորությունները։Նրա խոսքով` թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորել է հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։«Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ». Գարեգին Երկրորդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2220/83/22208389_180:0:1600:1065_1920x0_80_0_0_06939142d947cb7ca9f3ce77495a3ed8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան
Մեր հորդորը ժամանակով չի սահմանափակվում. Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին
15:06 20.04.2023 (Թարմացված է: 15:52 20.04.2023) Կաթողիկոսի խոսքով` իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը հայրական հորդոր է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և հայրական հորդորը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն` պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, պատգամի փոխանցման: Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ և մտահոգիչ: Նաև կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի վերաբերյալ»,–ասել է Գարեգին Բ–ն։
Նրա խոսքով` մտահոգիչ է ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին: Գարեգին Բ–ն նշել է, որ այդ իմաստով մեծ աշխատանք կա կատարելու. մեր առջև ծառացած վտանգաշատ խնդիրները կարող են լուծման առաջնորդել, հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո` 2020-ի դեկտեմբերին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն
ուղերձ էր հղել` հայտնելով, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու հորդորել, որ վայր դնի լիազորությունները։
Նրա խոսքով` թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորել է հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։