00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԳՆ–ն Սեուլին զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու հետևանքների մասին

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ–ում նշել են, որ նման քայլերը ծայրահեղ բացասաբար կանդրադառնան այն պետությունների հետ երկկողմ հարաբերությունների վրա, որոնք նման քայլեր են ձեռնարկում։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Կիևին զենք մատակարարելը, որտեղից էլ այն լինի, այդ թվում` Հարավային Կորեայից, դիտարկվում են որպես ակնհայտ թշնամական հակառուսական գործողություններ։ Այս մասին զգուշացրել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ԱԳՆ–ի կայքում։
Նա այսպես է պատասխանել ԶԼՄ–ների` Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի ասածը մեկնաբանելու խնդրանքին։ Նախագահը ենթադրել էր, որ եթե Ուկրաինայում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի հետ չկարողանա հաշտվել միջազգային հանրությունը, Սեուլի համար դժվար կլինի պնդել Կիևին միայն մարդասիրական կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին։ Այդպիսով նա առաջին անգամ հնարավոր էր համարել Զելենսկու ռեժիմին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։
«Ռուսաստանը պաշտպանական գործողություններ է վարում հավաքական Արևմուտքի դեմ, որը մեր դեմ իր հիբրիդային պրոքսի–պատերազմի զենք է ընտրել կիևյան խամաճիկային ռեժիմը։ Այս իրավիճակում Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, որտեղից էլ այն լինի, կդիտարկվի որպես հակառուսական բացահայտ թշնամական գործողություն», – ընդգծել է Զախարովան։
Նա կարծում է, որ նման քայլերը ծայրահեղ բացասաբար կանդրադառնան այն պետությունների հետ երկկողմ հարաբերությունների վրա, որոնք նման քայլեր են ձեռնարկում, և հաշվի կառնվեն համապատասխան երկրների անվտանգային շահերին առնչվող հարցերում ռուսական դիրքորոշման ձևավորման ժամանակ։
«Կորեայի Հանրապետության դեպքում խոսքը կարող է վերաբերել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանն ուղղված մոտեցումների մասին», – հավելել է նա։
Արևմտյան երկրները մշտապես ասում են, որ Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանին մարտի դաշտում, և ընդլայնում են սպառազինության ու զինտեխնիկայի մատակարարումները։
Սերբիան համաձայնել է Ուկրաինային զենք մատակարարել
Նախորդ տարի Մոսկվան ՆԱՏՕ–ի երկրներին նոտա հղեց Կիևի իշխանությունների զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայով բեռնված ցանկացած տեղափոխման միջոց օրինական թիրախ կհանդիսանա ՌԴ բանակի համար։ Ըստ նրա` ԱՄՆ–ն և դաշինքը անմիջականորեն մասնակցում են հակամարտությանը ոչ միայն զենքի փոխանցմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքներում կադրերի նախապատրաստմամբ։
Լրահոս
0