https://armeniasputnik.am/20230420/svovvorabar-skhal-en-haskanum-pashinjani-pataskhanum-e-arcakhi-patgamavvorneri-mtahvogutjany-58463660.html
Սովորաբար սխալ են հասկանում. Փաշինյանն արձագանքեց Արցախի պատգամավորների մտահոգությանը
Սովորաբար սխալ են հասկանում. Փաշինյանն արձագանքեց Արցախի պատգամավորների մտահոգությանը
Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ Մադրիդյան սկզբունքներով ԼՂ–ն ճանաչվել է Ադրբեջանի մաս, ինչի հետ պետք է առերեսվել։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T13:11+0400
2023-04-20T13:11+0400
2023-04-20T13:14+0400
հայաստան
արցախ
ադրբեջան
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2255/16/22551686_0:0:1601:901_1920x0_80_0_0_ea0e9c563a7eb8c44e28e224606754da.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր հայտարարությունները Արցախում սովորաբար սխալ են հասկանում, և չի բացառվում, որ ապրիլի 18-ի հայտարարությունն էլ են սխալ հասկացել։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում որոշ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում` անդրադառնալով Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը։Երեկ Արցախի ԱԺ խմբակցություններն ասել էին, որ անընդունելի են համարում Փաշինյանի այն տեսակետը, ըստ որի` Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով։ Ըստ Արցախի ԱԺ խմբակցությունների` ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից։Նրա խոսքով` մենք, չառերեսվելով այս իրականության հետ, զուգահեռ ցանկալի իրականություն ենք ստեղծել, որը միջազգային և աշխարհաքաղական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Փաշինյանը հավելեց, որ իրականության հետ չառերեսվելով` նույն սխալն են գործել թե՛ ինքը, թե՛ ընդդիմադիրները։ Ուստի, նրա խոսքով, պետք է այս իրադրության հետ առերեսվել:Մադրիդյան սկզբունքներն անկախության շանս էին տալիս ԼՂ–ին, դրանով ամեն ինչ ասված է. իրավաբան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2255/16/22551686_148:0:1363:911_1920x0_80_0_0_ff44df54a4db14a6df3e70f968188709.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, ադրբեջան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)
հայաստան, արցախ, ադրբեջան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)
Սովորաբար սխալ են հասկանում. Փաշինյանն արձագանքեց Արցախի պատգամավորների մտահոգությանը
13:11 20.04.2023 (Թարմացված է: 13:14 20.04.2023) Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ Մադրիդյան սկզբունքներով ԼՂ–ն ճանաչվել է Ադրբեջանի մաս, ինչի հետ պետք է առերեսվել։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր հայտարարությունները Արցախում սովորաբար սխալ են հասկանում, և չի բացառվում, որ
ապրիլի 18-ի հայտարարությունն էլ են սխալ հասկացել։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում որոշ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում` անդրադառնալով Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը։
Երեկ Արցախի ԱԺ խմբակցություններն ասել էին, որ անընդունելի են համարում Փաշինյանի այն տեսակետը, ըստ որի` Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով։ Ըստ Արցախի ԱԺ խմբակցությունների` ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից։
«Ես Արցախի Ազգային ժողովի կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահատում եմ, հարգանքով վերաբերվում, բայց իմ ասածն ուրիշ բան է: Իմ կարծիքով` մեծ հաշվով սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են։ Փաստարկների դաշտում ի՞նչ հակափաստարկ է հնչել. ես ասում եմ` եկեք գնահատականները թողնենք մի կողմ և բովանդակության մեջ խորանանք, տեսնենք` ինչ է նշանակում այդ բովանդակությունը: Ես նորից ասել եմ` Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` մենք, չառերեսվելով այս իրականության հետ, զուգահեռ ցանկալի իրականություն ենք ստեղծել, որը միջազգային և աշխարհաքաղական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Փաշինյանը հավելեց, որ իրականության հետ չառերեսվելով` նույն սխալն են գործել թե՛ ինքը, թե՛ ընդդիմադիրները։ Ուստի, նրա խոսքով, պետք է այս իրադրության հետ առերեսվել: