Ծանրամարտի աշխարհի առաջնությունը Երևանում հյուրընկալելու շանսերը մեծ են. Կոնֆլիտի

© Sputnik / Asatur YesayantsԱնտոնիո Կոնֆլիտի
Անտոնիո Կոնֆլիտի - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Անտոնիո Կոնֆլիտի
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը չորս այլ երկրների հետ հայտ է ներկայացրել 2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը Երևանում անցկացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. 2024 թվականին ծանրամարտի աշխարհի առաջնությունը Երևանում հյուրընկալելու շանսերը մեծ են։ Այս մասին Հայաստանի հանրային ռադիոյին ասել է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին:
«Տարբեր առաջնություններ են եղել, բայց կազմակերպվածության նման մակարդակ այլ մրցաշարերում չեմ հիշում։ Կարծում եմ՝ սա լավագույն առաջնությունն է, որ երբևէ տեսել եմ»,-ասել է Կոնֆլիտին։
Հայաստանը չորս այլ երկրների հետ հայտ է ներկայացրել 2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը Երևանում անցկացնելու համար:
«Կարծում եմ, որ Հայաստանը հաղթելու մեծ շանսեր ունի»,- ընդգծել էծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Երևանում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը կտևի մինչև ապրիլի 23-ը: Մրցումներին մասնակցում է շուրջ 400 մարզիկ:
Լրահոս
0