00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանրամարտիկ Տաթև Հակոբյանը Եվրոպայի փոխչեմպիոն է, իսկ Էմմա Պողոսյանը 5–րդ հորիզոնականում է

© Sputnik / Asatur YesayantsՏաթև Հակոբյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Տաթև Հակոբյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Տաթև Հակոբյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Բաժանորդագրվել
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները միասին երկամարտում վաստակել են հինգ մեդալ՝ ոսկե մեկ, արծաթե և բրոնզե երկուական։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Էմմա Պողոսյանը զբաղեցրեց 5–րդ հորիզոնականը։
Պոկում վարժությունում առաջին մոտեցման համար պատվիրել էր 100 կգ, իսկ Էմմա Պողոսյանը` 93 կգ։ Ֆրանսիան ներկայացնող Մարի Ֆեգն իր հերթին պատվիրել էր 100 կգ։ Մեր մարզուհիներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Պողոսյանը և շատ արագ ու վստահ կատարեց վարժությունը։ Հաջորդ երկու մոտեցումները Էմման ծախսեց 96 կգ կշռող ծանրաձողը բարձրացնելու վրա և երրորդ մոտեցման ժամանակ հասավ իր նպատակին։
© Sputnik / Asatur YesayantsՏաթև Հակոբյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Татев Акопян из сборной Армении соревнуется в женской категории 76 кг группы А во время чемпионата Европы по тяжелой атлетике (20 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Տաթև Հակոբյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Իսկ Տաթև Հակոբյանը առաջին մոտեցմամբ գլխավերևում ֆիքսեց 100 կգ-ը։ Դրանից հետո ֆրանսուհի Ֆեգը փոխեց իր պատվիրած քաշը առաջին մոտեցման համար և պատվիրեց 107 կգ։ Երկրորդ մոտեցման համար Տաթև Հակոբյանը պատվիրեց 104 կգ և հստակ կատարեց վարժությունը։ Տաթևը շատ մոտ էր նաև 107 կգ ծանրաձողը բարձրացնելուն, բայց ցավոք վերջին պահին չկարողացավ պահել քաշը գլխավերևում։
Այսպիսի պայմաններում Մարի Ֆեգը առաջին մոտեցումը ձախողեց։ Բայց երկրորդ մոտցումով, բարձրացնելով 107 կգ քաշը, պոկում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ, իսկ Հակոբյանը 104 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։ Իսկ Ֆեգը երրորդ մոտեցումով բարձրացրեց 113 կգ-ը և 9 կգի առավելություն ստացավ հայ մրցակցի նկատմամբ։
Հրում վարժությունում Էմմա Պողոսյանը իր ելույթը սկսեց` մոտենալով 116 կգ կշռող ծանրաձողին։ 16-ամյա մարզուհին ամեն ինչ գերազանց արեց։ Էմմայի հաջող մոտեցումից հետո մրցահարթակ դուրս եկավ Տաթև Հակոբյանն ու 118 կիլոգրամանոց ծանրաձողը պահեց գլխավերևում։ Մեր մարզուհիները գերազանց կատարեցին նաև իրենց երկրորդ մոտեցումները։
© Sputnik / Asatur YesayantsԷմմա Պողոսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Эмма Погосян из сборной Армении соревнуется в женской категории 76 кг группы А во время чемпионата Европы по тяжелой атлетике (20 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Էմմա Պողոսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Էմմա Պողոսյանը բարձրացրեց 121 կգ, իսկ Տաթև Հակոբյանը 122 կգ։ Պողոսյանը երրորդ մոտեցումը ձախողեց ու երկամարտում գրանցեց 217 կգ արդյունք ու պատվով հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում։ Իսկ Տաթև Հակոբյանը մոտեցավ 126 կգ-ին ու նույնպես չկարողացավ բարձրացնել քաշը, բայց երկամարտի 226 արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը երկամարտում։ Իսկ Եվրոպայի չեմպիոնի կոչումը բացահայտ առավելությամբ նվաճեց Մարի Ֆեգը։
© Sputnik / Asatur YesayantsԷմմա Պողոսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Эмма Погосян из сборной Армении соревнуется в женской категории 76 кг группы А во время чемпионата Европы по тяжелой атлетике (20 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Էմմա Պողոսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Այսպիսով` Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները միասին երկամարտում վաստակել են հինգ մեդալ՝ ոսկե մեկ, արծաթե և բրոնզե երկուական։ Իսկ հաշվի առնելով նաև առանձին վարժություններում նվաճած մեդալները` մենք ունենք ոսկե երեք, արծաթե չորս և բրոնզե հինգ մեդալ։ Վաղը կանանց մրցումներում Աննա Ամրոյանն ու Լիանա Գյուրջյանը, պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կարգում: Տղամարդկանց միչև 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու են Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը։
Լրահոս
0