https://armeniasputnik.am/20230420/zvartnvoc-odanavakajani-shenqajin-pajmannery-kyndardzakven-nakharar-58468562.html
«Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները կընդարձակվեն. նախարար
«Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները կընդարձակվեն. նախարար
Գնել Սանոսյանը հայտնեց, որ «Զվարթնոցն» աշխատում է գերծանրաբեռնված, քանի որ օրական շուրջ 100 ինքնաթիռ է վայրէջք կատարում կամ թռչում։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T14:31+0400
2023-04-20T14:31+0400
2023-04-20T14:34+0400
հայաստան
գնել սանոսյան
«զվարթնոց» օդանավակայան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/995/59/9955927_0:70:1600:970_1920x0_80_0_0_15b165331036823e3c6061f7709c9ba6.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Նախատեսվում է բարելավել «Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները և մի շարք ծառայություններ ավելացնել։ Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի կատարողականի ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։«ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, և «Զվարթնոց» օդանավակայանի գործընկերների հետ փորձում ենք աշխատանքներ տանել։ Իրենք շենքային պայմանները բարելավելու, ընդարձակելու, ինչպես նաև մի շարք ծառայություններ ավելացնելու ներդրումային ծրագիր ունեն։ Հաշվի առնելով, որ դա ՀՀ կառավարության հետ պայմանագրի մաս է կազմելու, փորձում ենք քննարկել, թե ինչ կարելի է անել»,– ասաց Սանոսյանը։Դեռ անելիք կա. Սանոսյանն ասաց` երբ ամբողջությամբ պատրաստ կլինի Կոռնիձոր–Տեղ ճանապարհըՆա նշեց, որ այսօր ուղևորաշրջանառության 25 տոկոսը բաժին է ընկնում հայկական ավիաուղիներին, «Զվարթնոցում» օրական մինչև 96 ինքնաթիռ է վայրէջք կատարում կամ թռչում։ Այս ամենն էլ հանգեցրել է նրան, որ «Զվարթնոցը» գերծանրաբեռնված է աշխատում։Սանոսյանի խոսքով` այժմ Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հարավարևմտյան թաղամասից դեպի օդանավակայան տանող ճանապարհը բարեկարգվի և այդ երթուղին ավելի հեշտացվի։Աշոցք–Բավրա ճանապարհը պետք է հիմնանորոգվի, քանի որ միջպետական է. Սանոսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/995/59/9955927_108:0:1492:1038_1920x0_80_0_0_595f09a8ec207a7681f750bd83a268c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, գնել սանոսյան , «զվարթնոց» օդանավակայան
հայաստան, գնել սանոսյան , «զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները կընդարձակվեն. նախարար
14:31 20.04.2023 (Թարմացված է: 14:34 20.04.2023) Գնել Սանոսյանը հայտնեց, որ «Զվարթնոցն» աշխատում է գերծանրաբեռնված, քանի որ օրական շուրջ 100 ինքնաթիռ է վայրէջք կատարում կամ թռչում։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Նախատեսվում է բարելավել «Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները և մի շարք ծառայություններ ավելացնել։ Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի կատարողականի ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, և «Զվարթնոց» օդանավակայանի գործընկերների հետ փորձում ենք աշխատանքներ տանել։ Իրենք շենքային պայմանները բարելավելու, ընդարձակելու, ինչպես նաև մի շարք ծառայություններ ավելացնելու ներդրումային ծրագիր ունեն։ Հաշվի առնելով, որ դա ՀՀ կառավարության հետ պայմանագրի մաս է կազմելու, փորձում ենք քննարկել, թե ինչ կարելի է անել»,– ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ այսօր ուղևորաշրջանառության 25 տոկոսը բաժին է ընկնում հայկական ավիաուղիներին, «Զվարթնոցում» օրական մինչև 96 ինքնաթիռ է վայրէջք կատարում կամ թռչում։ Այս ամենն էլ հանգեցրել է նրան, որ «Զվարթնոցը» գերծանրաբեռնված է աշխատում։
Սանոսյանի խոսքով` այժմ Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հարավարևմտյան թաղամասից դեպի օդանավակայան տանող ճանապարհը բարեկարգվի և այդ երթուղին ավելի հեշտացվի։