https://armeniasputnik.am/20230421/akademiakan-qaghaqi-karucman-u-karavarman-hamar-petakan-nvor-himnadram-ksteghtsvi-58515734.html
Ակադեմիական քաղաքի կառուցման ու կառավարման համար պետական նոր հիմնադրամ կստեղծվի
Ակադեմիական քաղաքի կառուցման ու կառավարման համար պետական նոր հիմնադրամ կստեղծվի
Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի հատման տեղում։ Կառավարությանը հաջողվել է Երևանի մոտակայքում գտնել 300–ից ավելի հա... 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T10:44+0400
2023-04-21T10:44+0400
2023-04-21T10:46+0400
հայաստան
ակադեմիական քաղաք
նիկոլ փաշինյան
ժաննա անդրեասյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2265/39/22653919_0:0:1600:901_1920x0_80_0_0_07b9da597ab42e89ef0beafd54735c60.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարն իրականացնելու համար ՀՀ կառավարության որոշմամբ այսօր ստեղծվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ։Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու համար գործադիրն առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել պետության կողմից հիմնադրամի ստեղծումը: Անդրեասյանը նշեց, որ հիմնադրամը քաղաքի ստեղծումից հետո զբաղվելու է նաև դրա կառավարմամբ, քանի որ ստեղծվող ենթակառուցվածքները ենթադրում են կառավարման ու վարչարարության մի ամբողջ համակարգ։«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը, շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը։Նիկոլ Փաշինյանն այցելել է այն տարածք, որտեղ ակադեմիական քաղաք է կառուցվելու. տեսանյութ«Այսպիսով, փաստացի մենք ակադեմիական քաղաքի հարցը տեղափոխում ենք գործնական փուլ, որին հաջորդելու է նաև հայեցակարգային աշխատանքների փուլը, ինչի ընթացքում կվերջնականացվեն ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի կառուցվածքն ու կառավարման ձևերը»,– ասաց Անդրեասյանը։Հարցի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմնադրամը պետք է ավելի շուտ ստեղծվեր, բայց որոշումը հետաձգվել է համոզվելու համար, որ ակադեմիական քաղաքի կառուցման գաղափարը, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ընտրված վայրը, ճիշտ են։Խոսելով հիմնադրամի գործառույթների մասին` վարչապետը նշեց, որ նորաստեղծ կառույցը պետք է նախ մտածի անհրաժեշտ կոմունիկացիաների ստեղծման, տարածքին շինհրապարակի տեսք տալու մասին։ Դրանից հետո կստեղծվի ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, որից հետո արդեն կնախագծվեն քաղաքում տեղակայվող բուհերը։Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։Թվում է` գիտաֆանտաստիկայի ժանրից է, բայց կաշխատենք. Անդրեասյանը` ակադեմիական քաղաքի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2265/39/22653919_176:0:1600:1068_1920x0_80_0_0_008ad688ea261e402072090f4565f6b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ակադեմիական քաղաք, նիկոլ փաշինյան, ժաննա անդրեասյան
հայաստան, ակադեմիական քաղաք, նիկոլ փաշինյան, ժաննա անդրեասյան
Ակադեմիական քաղաքի կառուցման ու կառավարման համար պետական նոր հիմնադրամ կստեղծվի
10:44 21.04.2023 (Թարմացված է: 10:46 21.04.2023) Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի հատման տեղում։ Կառավարությանը հաջողվել է Երևանի մոտակայքում գտնել 300–ից ավելի հա չսեփականաշնորհված տարածք։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարն իրականացնելու համար ՀՀ կառավարության որոշմամբ այսօր ստեղծվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ։
«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Օրենքի համաձայն` ակադեմիական քաղաքը պետք է ապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները»,– նախագծի ներկայացնելիս ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու համար գործադիրն առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել պետության կողմից հիմնադրամի ստեղծումը: Անդրեասյանը նշեց, որ հիմնադրամը քաղաքի ստեղծումից հետո զբաղվելու է նաև դրա կառավարմամբ, քանի որ ստեղծվող ենթակառուցվածքները ենթադրում են կառավարման ու վարչարարության մի ամբողջ համակարգ։
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը, շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը։
«Այսպիսով, փաստացի մենք ակադեմիական քաղաքի հարցը տեղափոխում ենք գործնական փուլ, որին հաջորդելու է նաև հայեցակարգային աշխատանքների փուլը, ինչի ընթացքում կվերջնականացվեն ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի կառուցվածքն ու կառավարման ձևերը»,– ասաց Անդրեասյանը։
Հարցի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմնադրամը պետք է ավելի շուտ ստեղծվեր, բայց որոշումը հետաձգվել է համոզվելու համար, որ ակադեմիական քաղաքի կառուցման գաղափարը, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ընտրված վայրը, ճիշտ են։
«Կրթության 2023-30 թվականի զարգացման ռազմավարության մշակման ընթացքում մենք ըստ էության կողմնորոշվեցինք նաև տեղադիրքի հարցում, և հիմա ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի հատման տեղում։ Բարեբախտաբար, մեզ հաջողվեց Երևան քաղաքի մոտակայքում գտնել 300–ից ավելի հա տարածք, որը սեփականաշնորհված չէ»,– ասաց Փաշինյանը։
Խոսելով հիմնադրամի գործառույթների մասին` վարչապետը նշեց, որ նորաստեղծ կառույցը պետք է նախ մտածի անհրաժեշտ կոմունիկացիաների ստեղծման, տարածքին շինհրապարակի տեսք տալու մասին։ Դրանից հետո կստեղծվի ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, որից հետո արդեն կնախագծվեն քաղաքում տեղակայվող բուհերը։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու
մինչև 50 000 մարդու համար։