00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննախադեպ բյուջե և խորհրդանշական սկիզբ. Գյումրիում միջազգային թատերական փառատոն կկայանա

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոն
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոն - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Որպես ազգի ինքնության շարունակականության ապացույց փառատոնի բացումը կլինի ապրիլի 24–ին։ Իսկ դրա բյուջեն ավելին է, քան Գյումրու ողջ տարվա մշակութային միջոցառումների համար նախատեսված գումարը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10 կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը, որին կմասնակցեն ավելի քան քսան թատրոն ու թատերախումբ՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից և Ռուսաստանից: Տեղաշարժի սահմանափակման պատճառով Արցախից, ցավոք, թատերախմբեր չեն մասնակցի:
Նախագիծ պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի խոսքով` ընդհանուր առմամբ, փառատոնին կմասնակցեն շուրջ 500 արտիստ ու թատերական ոլորտի ներկայացուցիչ: «Մեզ համար շատ ցավոտ է, որ Արցախից թատերախմբեր չեն կարող մասնակցել: Լավ համագործակցություն ունենք Արցախի Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի հետ ու լիահույս ենք, որ մեր համագործակցությունը շարունակվելու է», - Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Վիրաբյանը։
Ի դեպ, փառատոնի բյուջեն աննախադեպ է՝ շուրջ 52 մլն դրամ է. այն ավելին է, քան Գյումրու ողջ տարվա մշակութային միջոցառումների համար նախատեսված գումարը։ Դրա առյուծի բաժինը՝ մոտ 43 մլն դրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է տրամադրել, 10 մլն դրամ էլ` Երևանի քաղաքապետարանը:
Փառատոնն իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ: Անդրադառնալով փառատոնին Երևանի քաղաքապետարանի աջակցությանը Վիրաբյանը նշեց, որ շատ կարևոր է, որ մայրաքաղաքը իր ահռելի մշակութային հնարավորություններով ու մշակութային ահռելի բյուջեով մասնակից է դառնում այս միջոցառմանը։
«Գյումրին, որը մշակութային մայրաքաղաք է համարվում, տարեկան ունի միջոցառումների 30 մլն դրամ բյուջե, մինչդեռ մայրաքաղաքինը 2 մլդ-ից ավելի է: Սա խոսում է այն մասին, որ պետությունն այստեղ անելիք ունի»,-նշեց Տիգրան Վիրաբյանը:
Անդրադառնալով փառատոնի մեկնարկի օրվան՝ ապրիլի 24-ին, կազմակերպիչները փաստեցին՝ խորհրդանշական օր է՝ մեր ազգի ինքնության շարունակականության ապացույց:
Լրահոս
0