https://armeniasputnik.am/20230421/atsneri-ogtagvortsumy-mediajum-varpetutjan-das-sputnik-armenia-mamuli-kentrvonum--58536098.html
ԱԹՍ–ների օգտագործումը մեդիայում. վարպետության դաս Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում
ԱԹՍ–ների օգտագործումը մեդիայում. վարպետության դաս Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում
SputnikPro․ «ԶԼՄ-ները և ժամանակակից տեխնոլոգիաները. անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ֆոտո և վիդեո նկարահանումներում» 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T15:38+0400
2023-04-21T15:38+0400
2023-04-21T15:40+0400
մամուլի կենտրոն
դրոն
անօդաչու թռչող սարք (աթս)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/18/39073049_0:4:1600:904_1920x0_80_0_0_87d70727df0db50699f14e9164e2f5bf.jpg
SputnikPro․ «ԶԼՄ-ները և ժամանակակից տեխնոլոգիաները. անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ֆոտո և վիդեո նկարահանումներում»126Ապրիլի 27-ին, ժամը 16։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ծրագրի նոր մոդուլը՝ «ԶԼՄ-ները և ժամանակակից տեխնոլոգիաները. անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ֆոտո և վիդեո նկարահանումներում» թեմայով։Վարպետության դասը կվարի «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրենության մասնագետ Իգոր Մազունինը:«Երբ դու մենակ ես մուլտիմեդիոն դաշտում». վարպետության դաս լրագրողների համարՀանդիպումը կունենա տեսական և գործնական մասեր: Փորձագետը կպատմի այսօրվա դրությամբ լրագրողների աշխատանքում ամենապահանջված դրոնների, դրոնով նկարահանումների միտումների և նորույթների մասին: Նա կներկայացնի ռեպորտաժներում, մարտական գործողությունների պայմաններում և դժվարամատչելի վայրերում անօդաչու թռչող սարքերի օգտագործման անձնական փորձը, ապա գործնական պարապմունք կանցկացնի անօդաչու թռչող սարքի կառավարման վերաբերյալ:Բանախոսի մասինԻգոր Մազունինը 1985 թ. սկսել է իր մասնագիտական ճանապարհը որպես ստուդիայի օպերատոր։ Հետագայում աշխատել է որպես արտագնա լրատվական օպերատոր, օպերատոր բեմադրիչ, հեռուստատեսային նախագծերի ռեժիսոր, կրեատիվ պրոդյուսեր:- թաքնված նկարահանումների մասնագետ: Աշխատել է Life News-ում և ՌԻԱ Նովոստի–ում։- 2010 թվականից զբաղվել է աերոլուսանկարչության և տեսանկարահանման համար անօդաչու թռչող սարքերի նախագծմամբ և ստեղծմամբ: Հաջողությամբ կիրառել է իր մոդելները լրատվական ռեպորտաժներ նկարահանելու համար։ Լուսաբանել է ռազմական իրադարձությունները Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Դոնբասում (հատուկ ռազմական գործողությանընթացքում):Sputnik–ը «Ты супер! Танцы» նախագծի երեխաներին «Տոդեսից» վարպետության դասընթաց նվիրեց-2018 թվականից առայսօր աշխատում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրենությունում:SputnikPro-ն Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի նախագիծն է լրագրողների, պրոֆիլային բուհերի ուսանողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների և մեդիաոլորտի այլ մասնագետների համար։ Նպատակը` արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակում, մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացում։Նախագիծն իրականացվում է 2018թ․-ի մարտից։Sputnik-ի ուսուցողական մոդուլներն առկա ձևաչափով անցկացվել են արդեն 24 երկրներում՝ Հայաստանից մինչև Հնդկաստան, Հունաստանից մինչև Չինաստան։Ընդհանուր առմամբ, 2018 թվականի մարտից նախագծին մասնակցել է ավելի քան 6000 մարդ 80 երկրներից։Մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն՝ զանգահարելով 098180626 հեռախոսահամարով, կամ հաղորդագրություն ուղարկեն v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/18/39073049_70:0:1470:1050_1920x0_80_0_0_f69c74a7db2aabc043b40b50f4355cfb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մամուլի կենտրոն, դրոն, անօդաչու թռչող սարք (աթս)
մամուլի կենտրոն, դրոն, անօդաչու թռչող սարք (աթս)
ԱԹՍ–ների օգտագործումը մեդիայում. վարպետության դաս Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում
15:38 21.04.2023 (Թարմացված է: 15:40 21.04.2023) SputnikPro․ «ԶԼՄ-ները և ժամանակակից տեխնոլոգիաները. անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ֆոտո և վիդեո նկարահանումներում»
SputnikPro․ «ԶԼՄ-ները և ժամանակակից տեխնոլոգիաները. անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ֆոտո և վիդեո նկարահանումներում»126
Ապրիլի 27-ին, ժամը 16։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ծրագրի նոր մոդուլը՝ «ԶԼՄ-ները և ժամանակակից տեխնոլոգիաները. անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ֆոտո և վիդեո նկարահանումներում» թեմայով։
Վարպետության դասը կվարի «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրենության մասնագետ Իգոր Մազունինը:
Հանդիպումը կունենա տեսական և գործնական մասեր: Փորձագետը կպատմի այսօրվա դրությամբ լրագրողների աշխատանքում ամենապահանջված դրոնների, դրոնով նկարահանումների միտումների և նորույթների մասին: Նա կներկայացնի ռեպորտաժներում, մարտական գործողությունների պայմաններում և դժվարամատչելի վայրերում անօդաչու թռչող սարքերի օգտագործման անձնական փորձը, ապա գործնական պարապմունք կանցկացնի անօդաչու թռչող սարքի կառավարման վերաբերյալ:
Բանախոսի մասին
Իգոր Մազունինը 1985 թ. սկսել է իր մասնագիտական ճանապարհը որպես ստուդիայի օպերատոր։ Հետագայում աշխատել է որպես արտագնա լրատվական օպերատոր, օպերատոր բեմադրիչ, հեռուստատեսային նախագծերի ռեժիսոր, կրեատիվ պրոդյուսեր:
- թաքնված նկարահանումների մասնագետ: Աշխատել է Life News-ում և ՌԻԱ Նովոստի–ում։
- 2010 թվականից զբաղվել է աերոլուսանկարչության և տեսանկարահանման համար անօդաչու թռչող սարքերի նախագծմամբ և ստեղծմամբ: Հաջողությամբ կիրառել է իր մոդելները լրատվական ռեպորտաժներ նկարահանելու համար։ Լուսաբանել է ռազմական իրադարձությունները Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Դոնբասում (հատուկ ռազմական գործողությանընթացքում):
-2018 թվականից առայսօր աշխատում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրենությունում:
SputnikPro-ն Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի նախագիծն է լրագրողների, պրոֆիլային բուհերի ուսանողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների և մեդիաոլորտի այլ մասնագետների համար։ Նպատակը` արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակում, մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացում։
Նախագիծն իրականացվում է 2018թ․-ի մարտից։
Sputnik-ի ուսուցողական մոդուլներն առկա ձևաչափով անցկացվել են արդեն 24 երկրներում՝ Հայաստանից մինչև Հնդկաստան, Հունաստանից մինչև Չինաստան։
Ընդհանուր առմամբ, 2018 թվականի մարտից նախագծին մասնակցել է ավելի քան 6000 մարդ 80 երկրներից։
Մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն՝ զանգահարելով 098180626 հեռախոսահամարով, կամ հաղորդագրություն ուղարկեն
v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։