00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խայտառակություն է». Թագուհի Թովմասյանը դիմումներ է հղելու իրավապահ կառույցներին

© Sputnik / Aram NersesyanԹագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Թագուհի Թովմասյան
Բաժանորդագրվել
Թագուհի Թովմասյանը վստահեցրեց, որ ԱԺ նախագահի` ընդդիմադիր պատգամավորներին նիստերի դահլիճից դուրս հանելու հրամանն ապօրինի էր։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմումներ է հղելու իրավապահ կառույցներին, որպեսզի մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Թովմասյանն իր որոշման մասին հայտնեց խմբակցության հրավիրած ասուլիսի ժամանակ` անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։
Երեկ ԱԺ արտահերթ նիստում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթից հետո Թովմասյանը հայտարարեց, որ չի իջնելու ամբիոնի մոտից, որպեսզի այդ հարթակից այլևս սուտ չհնչի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց նրան դադարեցնել ակցիան, Թովմասյանը չհամաձայնեց, նրան միացան այլ ընդդիմադիր պատգամավորներ։ Ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, քաշքշուկ սկսվեց։ Արդյունքում անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների մի մասին։
«Ես հիմա աշխատում եմ դիմումների վրա և ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին, որպեսզի ապօրինություններ թույլ տված մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մենք չենք կարող հանդուրժել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ–ն դարձնի իրենց սեփական օբյեկտը։ Չի լինելու նման բան։ Երեկ նրանք սպառել են իրենց ստելու լիմիտը»,– ասաց Թովմասյանը։
Նա ընդգծեց, որ տարբեր խորհրդարաններում վիճաբանություններ, տարաձայնություններ լինում են, սակայն հնարավոր չէ այնտեղ տեսնել, որ անվտանգության աշխատակիցներն ագրեսիվ կերպով քաշքշեն պատգամավորներին, այն էլ ընդմիջման ժամանակ։ Թովմասյանն այդ միջադեպը խայտառակություն որակեց։
ՔՊ-ում Թագուհի Թովմասյանի դեմ ստորագրահավաք է սկսվել. ԶԼՄ
«Հայտարարում եմ, որ ԱԺ նախագահի` մեզ դահլիճից դուրս հրավիրելու հրամանը միանգամայն ապօրինի էր, այն դեպքում, երբ հենց ինքն ընդմիջում հայտարարեց։ Նշեմ նաև, որ ԱԺ նախագահի հրամանը կատարողներն իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտելու պատգամավորների աշխատանքը։ Բոլոր օրենքներով գրված է, որ անվտանգության աշխատակիցները պետք է չեզոքացնեն վտանգը»,– ասաց Թովմասյանը։
Հիշեցնենք` երեկվա միջադեպից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում էին ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։ Դեպքի առնչությամբ նկատողություն ստացան պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը և հեռացվեցին այսօրվա նիստից` զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։
Լրահոս
0