00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում փաստեր են ներկայացվել Հայոց ցեղասպանության տարիներին երեխաների իսլամացման մասին

© Sputnik / Aram Nersesyan Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ժամանակավոր ցուցադրության նկարներից մեկը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ժամանակավոր ցուցադրության նկարներից մեկը
 - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության թանգարանում գործում է նոր ցուցադրություն, որտեղ ամփոփված են պատմություններն այն երեխաների, որոնց հաջողվել է փրկել բռնի իսլամացումից:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է ժամանակավոր ցուցադրություն, որը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին հայ որբերի բռնի իսլամացման մասին: Ցուցադրությունը ներկայացնում է թրքացումից խուսափած երեխաների իրական պատմությունները։ Նրանցից մեկը Երվանդ Փոստալջյանն էր։
© Sputnik / Aram NersesyanՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ժամանակավոր ցուցադրության նկարներից մեկը
Экспонаты временной выставки Мелкон не мог быть Неджипом: насильственная исламизация детей в годы Геноцида армян в музее Геноцида армян (21 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ժամանակավոր ցուցադրության նկարներից մեկը
Ցուցահանդեսին ներկա Երվանդի դուստրը՝ Պերճուհի Փոստալջյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ հայրը հրաշքով է փրկվել Ցեղասպանությունից։
© Sputnik / Aram Nersesyan Պերճուհի Փոստալջյան
Дочь Ерванда Посталджяна, Перчуи Посталджян, на временной выставке Мелкон не мог быть Неджипом: насильственная исламизация детей в годы Геноцида армян в музее Геноцида армян (21 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Պերճուհի Փոստալջյան
«Շատ հուզված եմ, որ հորս պատմությունը ներկայացված է ցուցադրության մեջ։ Դա հնարավոր չէ մոռանալ», - ասում է 84-ամյա կինը:
Նա ասաց, որ հայրը չէր սիրում խոսել այդ սարսափելի իրադարձությունների մասին, սակայն ողջ ցավն արտացոլված էր նրա աչքերում։ Նրանց տանն արգելված էր խոսել թուրքերի և Թուրքիայի մասին։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Սեդա Պարսամյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ պահպանվել է Փոստալջյանի հուշերի նոթատետրը։ Այնտեղ նա նկարագրում է հայ երեխաների բռնի իսլամացումը։ Առաջին հերթին հայկական անունները փոխարինվում էին թուրքական անուններով կամ երեխաներին տրվում էին թվեր, որոնց նրանք պետք է արձագանքեին։ Բոլորին տրվում էին անձը հաստատող նոր փաստաթղթեր, որոնցում փոխվում էին նաև ծնողների անունները։ Որբերն իրենց անունը չմոռանալու համար գրում էին դրանք թղթի կտորների վրա և պահում իրենց մոտ։
© Sputnik / Aram Nersesyan Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Սեդա Պարսամյան
Научный сотрудник МИГА Седа Парсамян на временной выставке Мелкон не мог быть Неджипом: насильственная исламизация детей в годы Геноцида армян в музее Геноцида армян (21 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Սեդա Պարսամյան
Փոստալջյանը Ադանայի որբանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ գրեթե ողջ ընտանիքին կոտորել են։ Իր հուշերում նա նկարագրում է, թե ինչպես են որբերի աչքի առաջ սպանել նաև հայ տնօրենին։ Դրանից հետո որբանոցը թուրքական է դարձել։
© Sputnik / Aram NersesyanՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ժամանակավոր ցուցադրության նկարներից մեկը
Экспонаты временной выставки Мелкон не мог быть Неджипом: насильственная исламизация детей в годы Геноцида армян в музее Геноцида армян (21 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ժամանակավոր ցուցադրության նկարներից մեկը
Սակայն, ի տարբերություն շատերի, Երվանդին հաջողվել է փրկվել և փախչել Հունաստան, որտեղ նա ամուսնացել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ աղջկա՝ Լուիզա Աբրահամյանի հետ։ 1932 թվականին զույգն առաջնեկի հետ «Արմենիա» նավով հայրենադարձվել է Հայաստան և հաստատվել Երևանում։

Հավատափոխ անելու մեթոդները

Երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին, ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի II հոդվածի համաձայն` ցեղասպանության դրսևորումներից է համարվում: Այս համատեքստում ցեղասպանության փաստի առաջին հրապարակային հիշատակումն եղել է 2008 թվականին, թեման բարձրացրել է Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի հիմնադիր Արա Սարաֆյանը` նշելով, որ ցեղասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ:
© Sputnik / Aram Nersesyan Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ժամանակավոր ցուցադրությունը
Временная выставка Мелкон не мог быть Неджипом: насильственная исламизация детей в годы Геноцида армян в музее Геноцида армян (21 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ժամանակավոր ցուցադրությունը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ հայ որբերի անունների իսլամացումն ու թրքացումն ուղեկցվել է նրանց նկատմամբ բռնության գործադրմամբ: Ցանկացած զանցանքի համար պատիժ էր հաջորդում։
© Sputnik / Aram Nersesyan Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյան
Заместитель директора по научной работе Музея-института Геноцида армян Эдита Гзоян на временной выставке Мелкон не мог быть Неджипом: насильственная исламизация детей в годы Геноцида армян в музее Геноцида армян (21 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյան
Խիստ պատիժների թվում էր ֆալախան (կրունկներին հարվածներով պատժելու գործիք, - խմբ.)։ Բացի այդ, հայերեն խոսելու համար կարող էին ծեծել, ժամերով ստիպել կանգնել ու նայել արևին, զրկել ուտելիքից ու ջրից։
Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը
Հավատափոխ էին անում միայն մինչև 15 տարեկան հարուստ հայ ընտանիքների առողջ, գեղեցիկ աղջիկներին։ Գզոյանը պարզաբանել է, որ այն բանից հետո, երբ նրանց ամուսնացնում էին մահմեդականի հետ, նրանց ընտանիքի ունեցվածքն ավտոմատ կերպով բաժին էր հասնում ամուսնուն։ Տղաների դեպքում նրանք պետք է առավելագույնը 12 տարեկան լինեին։
© Sputnik / Aram Nersesyan Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ժամանակավոր ցուցադրությունը
Временная выставка Мелкон не мог быть Неджипом: насильственная исламизация детей в годы Геноцида армян в музее Геноцида армян (21 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ժամանակավոր ցուցադրությունը
Ապաստարաններում իսլամի դասերը պարտադիր էին։ Գզոյանը նշեց, որ նման քաղաքականության նպատակը հայ երեխաներին ինքնությունից զրկելն էր։ Այս ամենը շարունակվում էր մինչև 1918 թվականին Անտանտի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մուդրոսի զինադադարը։ Դրանից հետո թուրքական որբանոցները հանձնվեցին միսիոներական, օտարերկրյա և հայկական կազմակերպություններին։
Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի
Լրահոս
0