https://armeniasputnik.am/20230421/ete-ekeghecu-haraberutjunnery-lav-chen-karavarutjan-het-lav-chen-asttsvo-het-pashinjan-58561495.html
Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ` լավ չեն Աստծո հետ. Փաշինյան
Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ` լավ չեն Աստծո հետ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր խոսքերն ապացուցելու համար մեջբերեց Պողոս առաքյալի` հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի հատված։ 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T18:41+0400
2023-04-21T18:41+0400
2023-04-21T18:46+0400
նիկոլ փաշինյան
եկեղեցի
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1237/49/12374980_0:9:1600:909_1920x0_80_0_0_d9aeefcfeef5169ac005c39b8b47cafe.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Ատծո հետ։ Այս մասին նա հայտարարեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ` անդրադառնալով երկուստեք փոխգործակցությանը։Դա ապացուցելու համար նա մեջբերեց Պողոս առաքյալի` հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի հատված, որտեղ ասվում է. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած իշխանությունները Աստծուց են կարգված։ Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը` Աստծո հրամանին է հակառակում»։Փաշինյանը հորդորեց, որ եկեղեցին ինքն իր տեսության, էության և հավատի մասին մտածի, իսկ Աստված օգնի իրենց պահպանել, զարգացնել, հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը։Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իշխանության և եկեղեցու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ՝ հիշեցնելով, որ շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1237/49/12374980_45:0:1466:1066_1920x0_80_0_0_499b22f810b022a35488d514b1794134.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան, եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ` լավ չեն Աստծո հետ. Փաշինյան
18:41 21.04.2023 (Թարմացված է: 18:46 21.04.2023) Նիկոլ Փաշինյանն իր խոսքերն ապացուցելու համար մեջբերեց Պողոս առաքյալի` հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի հատված։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Ատծո հետ։ Այս մասին նա հայտարարեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ` անդրադառնալով երկուստեք փոխգործակցությանը։
«Օդում պտտվող մի թեմա կա` հաճախ փորձ են անում ներկայացնել, որ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն կամ պրոբլեմներ կան։ Մի աղմկոտ հայտարարություն եմ անում` եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Սա հայտարարություն է համաձայն քրիստոնեական տեսության»,– ասաց Փաշինյանը։
Դա ապացուցելու համար նա մեջբերեց Պողոս առաքյալի` հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի հատված, որտեղ ասվում է. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած իշխանությունները Աստծուց են կարգված։ Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը` Աստծո հրամանին է հակառակում»։
Փաշինյանը հորդորեց, որ եկեղեցին ինքն իր տեսության, էության և հավատի մասին մտածի, իսկ Աստված օգնի իրենց պահպանել, զարգացնել, հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իշխանության և եկեղեցու համագործակցությունը
ցանկալի մակարդակի վրա չէ՝ հիշեցնելով, որ
շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: