https://armeniasputnik.am/20230421/hhum-kanajq-kkarvoghanan-kamavvor-himunqnervov-partadir-zinvvorakan-tsarajutjun-ancnel-58513744.html
ՀՀ–ում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել
ՀՀ–ում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։ 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T09:40+0400
2023-04-21T09:40+0400
2023-04-21T10:04+0400
հայաստան
կին
սուրեն պապիկյան
բանակ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1794/00/17940055_0:0:1499:844_1920x0_80_0_0_d020a9f323b5d967788bce4839e7dda9.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում, որոնց արդյունքում ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու իրավունք կտրվի։Ինչպես հարցի զեկուցման ժամանակ հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը, կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։Փոխարենը կանայք իրավունք կունենան ծառայությունից հրաժարվելու մինչև զորակոչվելու օրը։ՀՀ–ում վարժական հավաքի մասնակցի եկամուտն ամբողջությամբ կպահպանվի. փոփոխություն նախագծումԿանանց ծառայությունն անցնելու է բացառապես ուսումնական զորամասերում` առանց վիճակահանության։ 6 ամիս անց զորացրվելիս կանայք կստանան 1 մլն դրամ պատվո վճար։ Իսկ առողջության պատճառով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու դեպքում 1 մլն դրամը կբաժանվի 6 ամիսների վրա և պատվո վճարը կհաշվարկվի ծառայության ամիսների հանրագումարի չափով։Այն կանայք, որոնք 6 ամիս անց կցանկանան շարունակել ծառայությունը ԶՈւ–ում, կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել 5 տարի ժամկետով զինծառայության։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ներկայացված իրավակարգավորումը բխում է կառավարության` պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգից։Վարչապետը նաև նշեց, որ զորացրվելուց հետո կին զինծառայողները կհամալրեն ՀՀ պահեստազորը կամ ցանկության դեպքում կշարունակեն ծառայությունը` արդեն մարտական ծառայության պայմաններում։Քննարկման արդյունքում կառավարությունը հաստատեց նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ Պաշտպանության նախարարը հայտնեց, որ գործադիրը հակված չէ օրենքի շտապ կարգով ընդունմանը։ Նոր կարգը նախատեսվում է գործարկել 2023թ–ի ձմեռային զորակոչի ընթացքում։Մոտ ապագայում զինվորական նոր համազգեստ կունենանք. Արման Սարգսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1794/00/17940055_74:0:1407:1000_1920x0_80_0_0_be3d328a4d0cfa91e9ff18287ee13baf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կին, սուրեն պապիկյան, բանակ
հայաստան, կին, սուրեն պապիկյան, բանակ
ՀՀ–ում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել
09:40 21.04.2023 (Թարմացված է: 10:04 21.04.2023) Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում, որոնց արդյունքում ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու իրավունք կտրվի։
Ինչպես հարցի զեկուցման ժամանակ հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը, կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։
«Սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների վրա չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակման հիմքերը։ Կարգավորումը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ ծառայության 6-ամսյա ժամկետի ընթացքում որևէ իմաստ չկա իրականացնելու վաղաժամկետ արձակումը, քանի որ ընտանեկան պայմաների առկայությունը ստուգվում է մինչև նրանց զորակոչվելը»,– ասաց Պապիկյանը։
Փոխարենը կանայք իրավունք կունենան ծառայությունից հրաժարվելու մինչև զորակոչվելու օրը։
Կանանց ծառայությունն անցնելու է բացառապես ուսումնական զորամասերում` առանց վիճակահանության։ 6 ամիս անց զորացրվելիս կանայք կստանան 1 մլն դրամ պատվո վճար։ Իսկ առողջության պատճառով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու դեպքում 1 մլն դրամը կբաժանվի 6 ամիսների վրա և պատվո վճարը կհաշվարկվի ծառայության ամիսների հանրագումարի չափով։
Այն կանայք, որոնք 6 ամիս անց կցանկանան շարունակել ծառայությունը ԶՈւ–ում, կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել 5 տարի ժամկետով զինծառայության։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ներկայացված իրավակարգավորումը բխում է կառավարության` պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգից։
«Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրականում հակառակն է` ոչ պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է։ Բայց իրականում հենց պրոֆեսիոնալ բանակի ուղղված է, որովհետև մենք ասում ենք, որ կանայք կամավոր կերպով կարող են զորակոչվել և պարտադիր 6-ամսյա ծառայություն անցնել։ Այս 6 ամսվա ծառայությունը չի լինելու զբոսանք զորամասում։ Դա լինելու է նորմալ զինվորական ծառայություն»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց, որ զորացրվելուց հետո կին զինծառայողները կհամալրեն ՀՀ պահեստազորը կամ ցանկության դեպքում կշարունակեն ծառայությունը` արդեն մարտական ծառայության պայմաններում։
Քննարկման արդյունքում կառավարությունը հաստատեց նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ Պաշտպանության նախարարը հայտնեց, որ գործադիրը հակված չէ օրենքի շտապ կարգով ընդունմանը։ Նոր կարգը նախատեսվում է գործարկել 2023թ–ի ձմեռային զորակոչի ընթացքում։