https://armeniasputnik.am/20230421/inch-e-entadrum-hhin-ognutjan-masin-pastatghti-nakhagitsy-parzabanum-en-hapkic-58562207.html
Ի՞նչ է ենթադրում ՀՀ–ին օգնության մասին փաստաթղթի նախագիծը. պարզաբանում են ՀԱՊԿ–ից
Ի՞նչ է ենթադրում ՀՀ–ին օգնության մասին փաստաթղթի նախագիծը. պարզաբանում են ՀԱՊԿ–ից
ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են, որ փաստաթուղթը փակ է և մանրամասներ չեն հայտնել։ 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T18:51+0400
2023-04-21T18:51+0400
2023-04-21T19:00+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0a/43186145_0:489:1065:1088_1920x0_80_0_0_588dd104312d89630304bc24faf9797d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը նախատեսում էր ոչ միայն դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման, այլ նաև այլ պայմաններ էր ներառում։ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունը հանրապետությանը վերաբերում է հիմնականում Հայաստան դիտորդներ ուղարկելուն և չի նախատեսում ռազմատեխնիկական օգնություն։ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ կգա հայկական կողմի պատրաստակամության դեպքում. ԿոպիրկինԱվելի վաղ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել էր հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու կառույցի մշտական պատրաստակամության մասին ՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման: Մինչ այդ բազմիցս խոսվել է նաև հանրապետությանը ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։Իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նաև նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են:Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. ՓաշինյանՄիևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0a/43186145_0:389:1065:1188_1920x0_80_0_0_c2687f618c2188b735000d4a4375a1fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան
Ի՞նչ է ենթադրում ՀՀ–ին օգնության մասին փաստաթղթի նախագիծը. պարզաբանում են ՀԱՊԿ–ից
18:51 21.04.2023 (Թարմացված է: 19:00 21.04.2023) ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են, որ փաստաթուղթը փակ է և մանրամասներ չեն հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը նախատեսում էր ոչ միայն դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման, այլ նաև այլ պայմաններ էր ներառում։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
Որո՞նք են այդ պայմանները, և արդյոք ռազմատեխնիկական օգնությունը դրանց թվում է հարցին ՀԱՊԿ քարտուղարությունից չեն պատասխանել` հայտնելով, որ փասթաթուղթը փակ է։
Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունը հանրապետությանը վերաբերում է հիմնականում Հայաստան դիտորդներ ուղարկելուն և չի նախատեսում ռազմատեխնիկական օգնություն։
Ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել էր հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու կառույցի մշտական պատրաստակամության մասին ՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման: Մինչ այդ բազմիցս խոսվել է նաև հանրապետությանը ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։
Իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նաև նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են:
Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: