https://arm.sputniknews.ru/20230421/zintsarajvoghin-varvord-nshanakelu-hamar-kasharq-e-vercrel-chvors-andz-dzerbakalvel-en-58558992.html
Զինծառայողին վարորդ նշանակելու համար կաշառք է վերցրել. չորս անձ ձերբակալվել են
Զինծառայողին վարորդ նշանակելու համար կաշառք է վերցրել. չորս անձ ձերբակալվել են
Sputnik Արմենիա
Կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության կասկածանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու ևս երեք անձ: 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T18:27+0400
2023-04-21T18:27+0400
2023-04-21T18:28+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
զինծառայող
հրամանատար
կաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/1192/91/11929101_0:107:2048:1259_1920x0_80_0_0_d382a688037ca2f641bfd244d7369716.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԱԾ-ից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կաշառք տվող Ա. Գ.-ի մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու համար Ա. Գ.-ից ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք, հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն:Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողին նույն զորամասում վարորդի պաշտոնին նշանակելու հարցում աջակցելու համար վերջինիս ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտին երկու միջնորդների միջոցով դիմել է հիշյալ զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալ Կ. Ա.-ին: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով միջնորդներից մեկի միջոցով պահանջել է կաշառք և իր ենթակային՝ զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին հանձնարարել է նշված զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում:ՊՆ պաշտոնատար անձ Կ. Ա.-ն, նրան կաշառք տված Ա. Գ.-ն և երկու միջնորդները ձերբակալվել են:Նույն օրը Կ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալու համար), Ա. Գ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափերով կաշառք տալու համար), իսկ միջնորդներին՝ 437-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառքի միջնորդության համար):ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կ. Ա.-ի, Ա. Գ.-ի և միջնորդներից մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1192/91/11929101_114:0:1934:1365_1920x0_80_0_0_56aa28538aaf9842c9b0dc0463dafb01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, զինծառայող, հրամանատար, կաշառք
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, զինծառայող, հրամանատար, կաշառք
Զինծառայողին վարորդ նշանակելու համար կաշառք է վերցրել. չորս անձ ձերբակալվել են
18:27 21.04.2023 (Թարմացված է: 18:28 21.04.2023) Կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության կասկածանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու ևս երեք անձ:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԱԾ-ից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կաշառք տվող Ա. Գ.-ի մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու համար Ա. Գ.-ից ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք,
հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն:
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողին նույն զորամասում վարորդի պաշտոնին նշանակելու հարցում աջակցելու համար վերջինիս ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտին երկու միջնորդների միջոցով դիմել է հիշյալ զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալ Կ. Ա.-ին: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով միջնորդներից մեկի միջոցով պահանջել է կաշառք և իր ենթակային՝ զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին հանձնարարել է նշված զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում:
Զինծառայողի ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտի 8-ին Էջմիածին քաղաքում հանդիպել է Կ. Ա.-ին և որպես կաշառք նրան տվել ընդհանուր 605.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ՌԴ ռուբլի և 90.000 ՀՀ դրամ: Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 31-ին, հիշյալ զինծառայողը նշանակվել է նույն զորամասի ջոկի վարորդի պաշտոնին:
ՊՆ պաշտոնատար անձ Կ. Ա.-ն, նրան կաշառք տված Ա. Գ.-ն և երկու միջնորդները ձերբակալվել են:
Նույն օրը Կ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալու համար), Ա. Գ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափերով կաշառք տալու համար), իսկ միջնորդներին՝ 437-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառքի միջնորդության համար):
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կ. Ա.-ի, Ա. Գ.-ի և միջնորդներից մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: