00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ավագ Հարությունյան
Խաղողի այգիներում կարող է տուժած լինել բերքի 30-40 տոկոսը․ Ավագ Հարությունյան
09:07
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բջնիի ամրոցի գաղտնիքն ու Նեղուցի վանքի ճամփան. ինչ կարելի է տեսնել Երևանից ոչ շատ հեռու

© Sputnik / Lilit HarutyunyanԲջնիի ամրոց
Բջնիի ամրոց - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Բջնիի ամրոց
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան իր «Քիչ հայտնի Հայաստան» հոդվածաշարում հետաքրքիր երթուղիներ է ներկայացնում նրանց համար, ովքեր սիրում են հանգստյան օրերն անցկացնել տարբեր տեսարժան վայրեր այցելելով։
Հայաստանն իր հարուստ բնական և պատմամշակութային հուշարձաններով թույլ չի տա, որ հյուրերն ու տեղի ճանապարհորդները ձանձրանան։ Յուրաքանչյուր ուղղություն՝ լինի հյուսիս կամ հարավ, արևելք կամ արևմուտք, բացառիկ տեսարժան վայրեր է տանում, որոնք, որպես կանոն, ներառված են մեծ պահանջարկ վայելող զբոսաշրջային ծրագրերում։
Սակայն նշանակալի հուշարձաններից բացի, հին հայկական հողի վրա կան նաև բազմաթիվ ոչ այդքան հայտնի, բայց ոչ պակաս հետաքրքիր և նշանավոր զբոսաշրջային վայրեր։ Հենց դրանց վրա է շեշտ դրվում «Քիչ հայտնի Հայաստան» հոդվածաշարում, որի շրջանակում զբոսավար, «Artsibi Tour» նախագծի ղեկավար Շուշան Համբարձումյանի հետ կներկայացնենք Հայաստանում շրջագայելու մեր տարբերակները։
Ի՞նչ կարելի է տեսնել Երևանից ոչ շատ հեռու
Այս անգամ առաջարկում են ուղևորվել գեղատեսիլ Բջնի. Երևանից այնտեղ կարելի է հասնել 40-50 րոպեում։ Գյուղը, որը հայտնի է համանուն հանքային ջրով, գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում` Հրազդան գետի աջ ափին։
Այս ուղղության հիմնական գրավչությունն այն է, որ «չարչրկված» չէ` չնայած անհերքելի զբոսաշրջային ներուժին ու մեծ տարածում ունեցող «Բջնի» հանքային ջրին, որը մրցակցում է հայտնի «Ջերմուկի» հետ։ Նշենք, որ Բջնին հին հայկական բնակավայրերից մեկն է. տարեգրություններում այն առաջին անգամ հիշատակվում է V դարում։
© Sputnik / Lilit Harutyunyan

Բջնի

Բջնի - Sputnik Արմենիա
1/4

Բջնի

© Sputnik / Lilit Harutyunyan

Արարատը

Արարատը - Sputnik Արմենիա
2/4

Արարատը

© Sputnik / Lilit Harutyunyan

Բջնիի ամրոցի պատերը

Բջնիի ամրոցի պատերը - Sputnik Արմենիա
3/4

Բջնիի ամրոցի պատերը

© Sputnik / Lilit Harutyunyan

Բջնիի ամրոց

Բջնիի ամրոց - Sputnik Արմենիա
4/4

Բջնիի ամրոց

1/4

Բջնի

2/4

Արարատը

3/4

Բջնիի ամրոցի պատերը

4/4

Բջնիի ամրոց

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Բջնիի սրտում միջնադարյան ճարտարապետության հիանալի հուշակոթող կա` Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 1031 թվականին Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին։
Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, ծառայել է որպես եպիսկոպոսարան և պատմական մեծ նշանակություն է ունեցել. հենց այստեղ է ընտրվել Պահլավունի III կաթողիկոսը։
CC BY-SA 3.0 / SargsyanSuren / Բջնիի սուրբ Աստվածածին եկեղեցիՍուրբ Աստվածածին եկեղեցի
Церковь Святой Богородицы в селе Бжни - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Սուրբ Աստվածածին եկեղեցի

Բջնիի ամրոց

Բջնիի ամրոցը գտնվում է գյուղի հյուսիսարևելյան հատվածում, անառիկ լեռնազանգվածի վրա. մի կողմից պաշտպանված է խոր կիրճերով, մյուս կողմից` ամրոցի պարիսպներով, որոնք ամրացված են կիսակլոր աշտարակներով։ Ամրոցի պատի երկարությունը 120 մետր է։
Երկար ժամանակ համարվում էր, որ Բջնիի ամրոցը X-XI դարերում կառուցել են Պահլավունիները։ Սակայն 1970-ականների պեղումների ժամանակ շատ ավելի հին շինություններ հայտնաբերվեցին` եկեղեցիների, պալատի, բնակելի տների պատեր, ջրամբար և ստորգետնյա թունել։ Պահլավունի իշխանները հին եկեղեցին վերակառուցել են միջին դարերում` դարձնելով Հայաստանի ուժեղագույն ամրոցներից մեկը։ Ի դեպ, Հրազդան գետ տանող գաղտուղին ամրոցի պարիսպների մոտ պահպանվել է մինչ օրս, սակայն դրանով անցնել խորհուրդ չի տրվում` անվտանգության նկատառումներից ելնելով։
© Sputnik / Lilit HarutyunyanԲջնիի ամրոցը
Крепость Бжни - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Բջնիի ամրոցը

Նեղուցի վանական համալիր

Նեղուցի վանքը գտնվում է Արզական գյուղի մերձակա բլրի վրա։ Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է բավական մեծ գավիթը։ Պահպանված ավերակներից դատելով` կարելի է ասել, որ այստեղ ևս մեկ եկեղեցի է եղել։ Քիչ հեռվում գերեզմանատուն կա և փոքր մատուռ։
Монастырь Нехуц - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Նեղուցի վանքը
Եզակի ճարտարապետությամբ այս վանքի մասին բացարձակապես ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Առաջին անգամ այն հիշատակվում է X-XI դարերում, մոնղոլական արշավանքից հետո, սակայն թե կոնկրետ երբ է կառուցվել, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ ժամանակին այստեղ ճգնավորների կենտրոն է եղել։
CC BY-SA 4.0 / Vaar7778 / Նեղուցի վանք՝ Գավիթ (cropped, resized, color corrected, edited)Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթը
Притвор церкви Святой Богородицы. Монастырь Нехуц - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթը
Նեղուցի վանք տանող ճանապարհը կանաչապատ է։ Վանքին կարելի է մոտենալ նաև մեքենայով, բայց զբոսավարները հորդորում են ոտքով բարձրանալ, քանի որ բնության այդ շքեղությունից, Շուշանի խոսքով, շունչդ կտրվում է։
Սարսափազդու ամրոց և կապույտ երկնակամար. ինչ կարելի է տեսնել Երևանից ոչ շատ հեռու
Լրահոս
0