00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

© Sputnik / Asatur YesayantsՀռիփսիմե Խուրշուդյան
Հռիփսիմե Խուրշուդյան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Հռիփսիմե Խուրշուդյան
Բաժանորդագրվել
Մրցումային 7-րդ օրը Հայաստանի ծանրամարտի հավաքականի համար չեմպիոնական էր։ Գարիկ Կարապետյանի և Սամվել Գասպարյանի տպավորիչ հաղթանակներից հետո մեր երկիրը կանանց 87 կգ քաշային կարգում ներկայացնում էին փորձառու Հռիփսիմե Խուրշուդյանն ու Մարգարիտա Առաքելյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 196 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը։
Պոկում վարժությունում Մարգարիտա Առաքելյանը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 85 կգ քաշը։ Բայց երկրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ արձանագրել 90 կգ–ը։ Երրորդ մոտեցման ժամանակ էլ Մարգարիտան շտապեց վարժությունը կատարելիս ու ավարտեց իր ելույթները պոկում վարժությունում 85 կգ արդյունքով։
Մարզական սխրանք. Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Խուրշուդյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 100 կգ։ Հայ ծանրորդը շատ վստահ կատարեց վարժությունը։ Այդ մոտեցումով Խուրշուդյանը ապահովեց առնվազն բրոնզե մեդալը պոկում վարժությունում։ Երկրորդ մոտեցումով նա բարելավեց իր արդյունքը՝ 104 կգ։ Իսկ երրորդ մոտեցման ժամանակ Խուրշուդյանը գլխավերևում պահեց 107 կգ կշռող ծանրաձողը։ Ուկրաինուհի Անաստասիա Մանիևսկայան անմիջապես մոտեցավ 108 կգ-ին և, բարձրացնելով այն, ապահովեց առնվազն արծաթե մեդալը այս վարժությունում։
Մնացել էր միայն մրցումների ֆավորիտը՝ Նորվեգիան ներկայացնող Էլիա Ամենա Կոանդան։ Նա առաջին մոտեցումը ձախողեց։ Ծանրաձողը կշռում էր 110 կգ։ Բայց երկրորդ մոտեցման ժամանակ նորվեգուհին բարձրացրեց քաշը և նվաճեց փոքր ոսկե մեդալը։ Բայց Կոանդան դրանով չբավարարվեց, մոտեցավ 117 կգ-ին և ավելացրեց իր առավելությունը մրցակիցների նկատմամբ։
Հրում վարժությունում Մարգարիտա Առաքելյանը սկսեց 105 կգից ու ծանրաձողը վստահ պահեց գլխավերևում։ Երկրորդ մոտեցումով ցուցանիշը հասցրեց 111 կգ-ի։ Երրորդ մոտեցման ժամանակ էլ մոտեցավ 115 կգ կշռող ծանրաձողին, բայց չկարողացավ հրել քաշը։
Իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը առաջին մոտեցումով բարձրացնելով 120 կգ քաշը` ապահովեց բրոնզե մեդալը և՛ հրում վարժությունում, և՛ երկամարտում։ Ցավոք, երկրորդ մոտեցման ժամանակ Հռիփսիմեն չկարողացավ բարձրացնել 127 կգ, մկանային վնասվածք ստացավ ու հրաժարվեց երրորդ մոտեցումից։ Իսկ Եվրոպայի չեմպիոնի կոչումը մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ, երկամարտի 272կգ արդյունքով նվաճեց Նորվեգիայի ներկայացուցիչ Էլիա Ամենա Կոանդան։
Մրցումային վերջին օրվանից առաջ Հայաստանի ծանրամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցնում է առաջին տեղը երկամարտի 4 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալների արդյունքով։
Հարազատ պատերը օգնեցին. ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները` արդյունքների մասին
Լրահոս
0