https://armeniasputnik.am/20230422/zapvorvozhiei-aekum-pajtjun-e-vorvotacel-58589694.html
Զապորոժիեի ԱԷԿ–ում պայթյուն է որոտացել
Զապորոժիեի ԱԷԿ–ում պայթյուն է որոտացել
Ուկրաինացի զինվորականները չեն դադարում գրոհները Զապորոժիեի ԱԷԿ–ի վրա։ 22.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-22T14:37+0400
2023-04-22T14:37+0400
2023-04-22T14:38+0400
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/01/47578240_0:108:3073:1836_1920x0_80_0_0_e01f33b634286433681b2ce7fa4b8b0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Զապորոժիեի ատոմակայանի տարածքում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է «Ռոսէներգոատոմի» ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան։Նրա խոսքով` պայթյունի հետևանքով կոտրվել են ԱԷԿ–ի չորրորդ էներգաբլոկի տուրբինային սրահի ապակիները։Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները չեն դադարում գրոհները Զապորոժիեի ԱԷԿ–ի վրա և ժամանակ առ ժամանակ փորձում են գնդակոծել այն։Ապրիլի 5-ին կայանի անվտանգությունն ապահովող ՌԴ ԶՈւ ստորաբաժանման հրամանատարը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածային անօդաչուն (լեհական արտադրության) ընկել է Զապորոժիեի ԱԷԿ–ից քիչ հեռու։ Նա ընդգծել էր, որ ԱԹՍ–ի քաշն ավելի քան 2 կգ է եղել։Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետՈւկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը:
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/01/47578240_0:0:2731:2048_1920x0_80_0_0_161cb86dc856043c172481c8c66c4432.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
Զապորոժիեի ԱԷԿ–ում պայթյուն է որոտացել
14:37 22.04.2023 (Թարմացված է: 14:38 22.04.2023) Ուկրաինացի զինվորականները չեն դադարում գրոհները Զապորոժիեի ԱԷԿ–ի վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Զապորոժիեի ատոմակայանի տարածքում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է «Ռոսէներգոատոմի» ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան։
Նրա խոսքով` պայթյունի հետևանքով կոտրվել են ԱԷԿ–ի չորրորդ էներգաբլոկի տուրբինային սրահի ապակիները։
«Այո՛, տուրբինային սրահի պատուհանների ապակիներն իսկապես կոտրվել են պայթյունի ալիքի հետևանքով։ Սակայն այս պատմությունն ավելի շատ կապված է ոչ թե հրետանային հարվածների, այլ ԱԹՍ–ների կիրառման հետ», – ասել է Կարչաան։
Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները չեն դադարում գրոհները Զապորոժիեի ԱԷԿ–ի վրա և ժամանակ առ ժամանակ փորձում են գնդակոծել այն։
Ապրիլի 5-ին կայանի անվտանգությունն ապահովող ՌԴ ԶՈւ ստորաբաժանման հրամանատարը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածային անօդաչուն (լեհական արտադրության)
ընկել է Զապորոժիեի ԱԷԿ–ից քիչ հեռու։ Նա ընդգծել էր, որ ԱԹՍ–ի քաշն ավելի քան 2 կգ է եղել։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: